Սոլեյմանիի սպանությունը սպառնում է Մերձավոր Արեւելքում լայնածավալ հակամարտությամբ. ամերիկացի փորձագետ
Իրաքում Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը սպառնում է Մերձավոր Արեւելքում լայնածավալ հակամարտությամբ: Այսպիսի կարծիք է հայտնել Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Չառլզ Դանը:
«Անկախ այն հանգամանքից՝ ամերիկացի ժողովուրդը դա հասկանում է, թե ոչ, ԱՄՆ-ն Իրանին պատերազմ է հայտարարել»,- պնդում է նա: Դանի խոսքով՝ Սոլեյմանիի սպանությունը՝ «[երկու երկրների միջեւ] փոխադարձ միջնորդավորված հարձակումներով վաղուց եռացող իրավիճակը վերածել է ուղիղ ռազմական առճակատման, որում Իրանին գործնականում ոչինչ չի մնում, բացի ուժի գործադրմամբ պատասխանելը»: «Սա միանգամայն կարող է նշանակել հարված Մերձավոր Արեւելքում ամերիկյան զորքերի, մեծ հեռավորությամբ տեղակայված ամերիկյան դեսպանությունների եւ ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում ԱՄՆ վիրտուալ ակտիվների վրա,- ընդգծել է Դանը: - Սա նաեւ կարող է հանգեցնել ԱՄՆ դաշնակիցների վրա հարձակումների, ինչպիսին են Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը, որը կհանգեցնի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության վտանգի», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դանը նշել է, որ իր կարծիքով՝ Սոլեյմանիի սպանությունը ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքականության մեջ, որի դեպքում Վաշինգտոնը ձգտում էր «Թեհրանին ծնկի բերել կամ նրան բերել բանակցությունների սեղան»: «Միացյալ Նահանգները Թեհրանի դեմ իր երկարատեւ եւ ձգձգված պայքարի ընթացքում դեսուդեն է նետվել այս երկու նպատակների միջեւ, ու նշաններ չկան, որ հակասությունը հարթվել է»,- շեշտել է նա: Ընդ որում՝ Դանը հույս է հայտնել, որ «երկու կողմում սառը դատող մարդիկ կհաղթեն»: «Սակայն տպավորություն է ստեղծվում, որ խաղի ընթացքը սաստիկ փոխվել է»,- եզրափակել է նա:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո