«Դու, ինչ է, կատակո՞ւմ ես». ամերիկացի լրագրողը պատմել է Թրամփի արձագանքի մասին, երբ վերջինս իմացել է, որ զանգ է բաց թողել Պուտինից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին նախատել է Պենտագոնի հետախուզության վարչության տնօրեն Մայքլ Ֆլինին և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին, քանի որ նրանք իրեն տեղյակ չէին պահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զանգի մասին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, ասված է ամերիկացի լրագրող Փիթեր Բերգենի «Թրամփն ու իր գեներալները. քաոսի գինը» նոր գրքում:
Բերգենը նշում է, որ 2017 թվականի հունվարի 27-ին Թրամփը Սպիտակ տանը ճաշելիս է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Մեյը հարցրել է Թրամփին` արդյոք ԱՄՆ նախագահին չի զանգահարել Վլադիմիր Պուտինը, ինչին ի պատասխան Թրամփը բացասական շարժել է գլուխը: Այդ ժամանակ Ֆլինը, որը կանգնած է եղել նախագահի կողքին, խոնարհվել է դեպի նա և տեղեկացրել, որ ՌԴ նախագահը զանգահարել է մի քանի օր առաջ:
Հիասթափվելով այդ պատասխանից` Թրամփը քննադատել է Ֆլինին և Սպիտակ տան մյուս աշխատակիցներին:
«Դու, ինչ է, կատակո՞ւմ ես: Վլադիմիր Պուտինը փորձել է ինձ զանգահարել, և դու չե՞ս միացրել: Ինչի՞ մասին էիր մտածում»,-Թրամփի խոսքերը մեջբերվել են գրքում:
Ֆլինը փորձել է արդարանալ, որ այդ օրերին շատ զանգեր են ստացվել Սպիտակ տուն, սակայն ԱՄՆ նախագահը չի ցանկացել լսել նրան:
Ըստ Բերգենի` ԱՄՆ նախագահը Պուտինին անվանել է «միակ մարդը, որ կարող է վերացնել ԱՄՆ-ն», և չի ընդունել իր աշխատակազմի որոշումը՝ հետաձգել Պուտինի հետ իր հեռախոսային զրույցը:
Թոշակի անցած գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինը 2017 թվականի հունվարի 20-ից փետրվարի 13-ը եղել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո