Blooomberg-ը տեղեկացել է, թե Թրամփն ինչպես է որոշել տալ Սոլեյմանիին սպանելու հրամանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ծննդյան եւ ամանորյա տոներին հաղորդակցության պաշտպանված միջոցներով քննարկել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության նպատակով հրթիռային հարվածի հնարավորությունը, հայտնում է Blooomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Գործակալության տեղեկություններով՝ Թրամփը Սոլեյմանիի ոչնչացման որոշում է ընդունել դեկտեմբերի 27-ին ԱՄՆ ռազմակայանի վրա հարձակումից հետո, որի հետեւանքով զոհվել էր ամերիկացի պայմանագրային զինծառայող: ԱՄՆ նախագահը հարձակման պատճառով բարձրաստիճան օգնականներին հանձնարարել է սկսել գեներալի վրա ավիահարվածի մշակումը, հստակեցնում է Bloomberg-ը: Նրանց թվում էին ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը չեղարկել էր ԱՊՀ երկրներ ուղեւորությունը, եւ փոխնախագահ Մայք Փենսը: Գործակալության աղբյուրները պարզաբանում են, որ մինչեւ միջադեպը Թրամփի վարչակազմը դիմել է Ֆրանսիային եւ մյուս դաշնակիցներին՝ խնդրելով Թեհրանին նախազգուշացնել զերծ մնալ ամերիկացի քաղաքացիների սպանությունից:
Մինչ վարչակազմը հարվածը ծրագրում էր, Թրամփը զբաղված էր նրանով, ինչն արտաքուստ նման էր նրա սովորական արձակուրդային գործունեությանը: Մասնավորապես՝ Ծննդյան տոներից հետո նա պարբերաբար մեկնում էր Մար ա Լագոյի իր մասնավոր նստավայր: Գործակալությունը նշում է, որ պատրաստվող հարվածի մասին չեն տեղեկացրել Կոնգրեսին, արտասահմանյան իշխանություններին եւ անգամ Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու աշխատակիցներին:
Bloomberg-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ ամերիկացի զինվորականները նախքան հարձակումը կոնկրետ Սոլեյմանիին չեն հետեւել, սակայն հրթիռակոծությունը գործարկվել է, երբ հետախուզությունից հայտնել են, որ իրանցի գեներալը, հավանաբար, Բաղդադի օդանավակայանում է: Գործակալության եւս երկու զրուցակից պնդում է, որ ԱՄՆ-ն ստույգ տեղյակ էր, երբ է Լիբանանից կամ Սիրիայից ժամանած Սոլեյմանին վայրէջք կատարել Բաղդադում:
Սոլեյմանին, որը «Ալ Ղուդս» էլիտար ստորաբաժանման հրամանատարն էր, սպանվել էր հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ ավիահարվածի հետեւանքով: Միջադեպը մեկնաբանելիս Թրամփը գեներալին անվանել է «աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ»: Իրանը Սոլեյմանիի սպանությունը համեմատել է պատերազմ հայտարարելու հետ եւ պատասխան միջոցներ խոստացել:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո