Հունաստանի վարչապետը զգուշացրել է Թուրքիային՝ չհատել «կարմիր գիծը»
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախազգուշացրել է Թուրքիային՝ չհատել «կարմիր գիծը»։
«Մենք թույլ չենք տա Թուրքիայի որեւէ գործողություն, որը կարող է ոտնձգել Հունաստանի ինքնիշխան իրավունքների դեմ»,- ասել է Միցոտակիսը The Globe and Mail օրաթերթի հարցազրույցում՝ նկատի ունենալով ծովային սահմանների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի եւ Լիբիայի կառավարության միջեւ։
Համաձայնագիրն ուղղված է բացառիկ տնտեսական գոտու ստեղծմանը Թուրքիայի միջերկրածովյան ափից մինչեւ Լիբիայի հյուսիսարեւելյան ափ։ Հունաստանն ու Կիպրոսը, որոնք երկար ժամանակ ծովային եւ տարածքային վեճեր ունեին Թուրքիայի հետ, կարծում են, որ համաձայնագիրը անօրինական է եւ խախտում է միջազգային ծովային իրավունքը։
Նույն հարցազրույցում Հունաստանի վարչապետը նշել է, որ եթե Աթենքն ու Անկարան չկարողանան լուծել տարաձայնությունները Միջերկրական ծովի ծովային գոտիների մասին, պետք է դիմեն Հաագայի միջազգային դատարան՝ դրանց կարգավորման համար։
«Մենք պատրաստ ենք խոսել մեր բոլոր հարեւանների, այդ թվում, իհարկե, Թուրքիայի հետ։ Եվ եթե համաձայնագիրը ձեռք չբերվի, մենք բաց ենք միջազգային իրավադատության համար»,- ասել է Միցոտակիսը՝ ավելացնելով, որ «կարմիր գծերը ոչ ոք չի կարող հատել»։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը