ԵՄ-ը զգուշացրել է Թուրքիային Լիբիայում հակամարտության թեժացման սպառնալիքի մասին՝ միջամտության դեպքում
Եվրամիությունը նախազգուշացրել է Թուրքիային Լիբիայում հակամարտության թեժացման մասին՝ Անկարայի ռազմական միջամտության դեպքում։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարությունում։
«Եվրամիությունը խոր անհանգստություն է հայտնում թուրքական խորհրդարանի հունվարի 2-ի որոշման առիթով, որով թույլատրվում է թուրքական զինվորականներ ուղարկել Լիբիա։ ԵՄ-ը խորապես համոզված է, որ լիբիական հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ցանկացած գործողություն, որն ուղղված է կռվող կողմերից մեկի աջակցությանը, կհանգեցնի երկրի հետագա ապակայունացման ամբողջ տարածաշրջանում։ Անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ բոլոր միջազգային գործընկերները հետեւեն Լիբիային զենքի մատակարարման ՄԱԿ էմբարգոյին եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ Լիբիայի գծով հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեի խաղաղ ջանքերին»,- ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի խորհրդարանը նախօրեին հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է Լիբիա թուրք զինվորականներ ուղարկելու հնարավորություն։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Sozcu թերթը, այդ օրինագծի շրջանակում առաջին փուլում կարող է խոսք լինել զինվորական մասնագետներ ուղարկելու մասին, որպեսզի ուսուցանեն Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀ) մարտիկներին։ Պարբերականի հավաստիացմամբ, Անկարան կարող է դիտարկել թուրք կոնստրուկտորների ստեղծած զենքի մատակարարման հնարավորությունը։ Թուրքիայի նախագահը քանիցս հայտարարել է Լիբիա զինվորականներ ուղարկելու պատրաստակամության մասին, եթե Լիբիայի ԱՀ կառավարությունը Տրիպոլիում օգնություն խնդրի իրենից։
Ներկայում Լիբիայում զուգահեռ գոյություն ունի գործադիր իշխանության երկու մարմին. Ֆաեզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ խորհրդարանի եւ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիական ազգային բանակի աջակցությամբ։ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Հաֆթարը հայտարարեց, որ վճռական հարձակում է սկսում Տրիպոլիի դեմ։
Լիբիայի պետականությունը փաստացի դադարել է գոյություն ունենալ 2011-ին ՆԱՏՕ ուժերի կողմից երկրի ութամսյա ռմբակոծումներից հետո։ Այն ժամանակ դաշինքը աջակցեց Բենգազի քաղաքի ապստամբներին՝ նրանց համար ապահովելով հաղթանակ կառավարական ուժերի դեմ պատերազմում, ուժեղացված օդային հարվածների օգնությամբ։ ՆԱՏՕ գործողությունն ավարտվեց 2011-ի հոկտեմբերին, Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի սպանությունից անմիջապես հետո։
ԵՄ երկրների մեծ մասը ակտիվ մասնակցություն ունեցավ լիբիական կառավարական ուժերի դեմ գործողությանը։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը