Որքա՞ն պետք է քնել օրական․ գիտնականները պատմել են յուրաքանչյուր տարիքի համար քնի օպտիմալ ժամանակի մասին
Մարդկանց համար քնի օպտիմալ ժամանակը տատանվում է՝ կախված նրանց տարիքից։ ԱՄՆ Քնի ազգային հիմնադրամի տվյալներով՝ մեծահասակ մարդը կարող է քունն առնել ընդամենը 7 ժամվա ընթացքում, այն դեպքում երբ նորածնին կարող է բավարարել օրական մինչեւ 19 ժամը։
Focus.de պորտալը պատմում է, որ մասնագետները տարբեր խորհուրդներ են տալիս տարբեր տարիքային խմբերի մարդկանց քնի օպտիմալ ժամանակահատվածի մասին։
0-3 ամսական նորածիններ
Նորածին երեխաների համար քնի իդեալական ժամանակը օրական 14-17 ժամ է։ Սակայն դրանք միջին վիճակագրական տվյալներ են՝ որոշ երեխաների գործնականում բավարարում է 11 ժամ քունը, իսկ մյուսներին 19 ժամ է պահանջվում։
4-11 ամսական նորածիններ
Մինչեւ 11 ամսական նորածինների համար քնի իդեալական քանակը կազմում է մոտ 15 ժամ, թեեւ որոշ երեխաներ 10 ժամով էլ են բավարարվում։
1-2 տարեկան երեխաներ
Քնի օպտիմալ ժամանակը 1-2 տարեկան երեխաների համար օրական 12-15 ժամ է։ Երեխաները, որոնք քնում են 10 ժամից պակաս, հաճախ իրենց հոգնածությունը փոխհատուցում են հիպերակտիվությամբ։
3-5 տարեկան երեխաներ
3-5 տարեկան երեխաները պետք է քնեն 10-13 ժամ, սակայն ոչ մի դեպքում 8 ժամից պակաս, այլապես նրանց մոտ վաքագծի հետ կապված խնդիրներ կառաջանան։
6-13 տարեկան երեխաներ
Ցածր դասարանների երեխաների համար քնի ժամանակը 7-12 ժամ է։ Թյուբինհենյան համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան շատ են երեխաները քնում այս տարիքում, այնքան խելացի են նրանք դառնում։
14-17 տարեկան դեռահասներ
Քունը շատ կարեւոր է նաեւ օրգանիզմի սեռական հասունացման շրջանում․ դեռահասին խորհուրդ է տրվում քնել օրական 8-9 ժամից ոչ պակաս։
18-25 տարեկան երիտասարդներ
Երիտասարդների համար քնի օպտիմալ ժամանակը օրական 7-9 ժամ է։
26-64 տարեկան մեծահասակներ
Քնի նույն 7-9 ժամն է պահանջվում 26 տարեկանից մեծ մարդկանց։ Միաժամանակ գիտնականներն ընդգծում են, որ 6-10 ժամվա սահմաններում քունը նույնպես մոտ է նորմային, սակայն օրական 6 ժամից քիչ քունը շատ վնասակար է առողջության համար եւ բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ճարպակալման եւ այլ հիվանդությունների զարգացման վտանգը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո