2019-ի կարեւոր միջազգային իրադարձությունները
Թե ինչպիսին էր 2019-ը Հայաստանի եւ հայաստանցիների համար մեզնից լավ գիտեն մեր ընթերցողները: Այդ իսկ պատճառով անդրադառնանք աշխարհում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններին, ոչ թե ամենակարեւորից՝ քիչ կարեւոր, այլ ըստ ժամանակագրությամբ:
Եւ այսպես, 2019-ին Վենեսուելայում երկիշխանություն հաստատվեց եւ այդպես էլ ներքաղաքական խնդիրը հանգուցալուծում չստացավ: Մակեդոնիան համաձայնեց փոխել երկրի պաշտոնական անվանումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Մակեդոնիան վերածվեց Հյուսիսային Մակեդոնիայի, բայց ԵՄ-ն հրաժարվում է անդամակցության հարցով բանակցել այս փոքրիկ եւ աղքատ երկրի հետ:
Քաշմիրում իրավիճակն այնքան սրվեց, որ Պակիստանն ու Հնդկաստանը սպառնացին միջուկային զենքով: Եթե Քաշմիրում իրավիճակը վաղուց արդեն լարված է, ապա Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի հետեւանքով զոհվեց 51 մարդ, ցնցեց ամբողջ աշխարհը: Ահաբեկիչը հարձակվել էր մահմեդականների վրա:
Զարմացրեց նաեւ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը՝ հրաժարվելով նախագահի պաշտոնից: Նա երկիրը ղեկավարում էր դեռ խորհրդային տարիներից: Ղազախստանն ի պատիվ Նազարբաեւի մայրաքաղաք Աստանան անվանակոչեց Նուր Սուլթան:
Սուդանում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, որից հետո երկրի նախագահ ալ Բաշարը պաշտոնանկ արվեց եւ ձերբակալվեց: Նա էլ Նազարբաեւի նման երկիրը ղեկավարում էր 1989 թվականից:
Հիշարժան է նաեւ Փարիզի Աստվածամոր տաճարի խոշոր հրդեհը: Շրի Լանկայում տեղի ունեցավ հերթական ահաբեկչական գործողությունը, որի հետեւանքով զոհվեց 253 մարդ:
Ճապոնիայի կայսրն էլ հրաժարվեց գահից եւ այդ երկրում սկսվեց Ռեյվա դարաշրջանը: Նարուհիտոն երկիրը ղեկավարում է մայիսի 1-ից:
Շերեմետեւոյի օդանավակայանում էլ հրդեհի հետեւանքով զոհվեց 41 մարդ: Չափից ավելի լարված էր իրավիճակը Պարսից ծոցում: Իրանի դեմ պատժամիջոցները վերսկսվեցին: Որոշակի ճնշում իր վրա զգաց նաեւ Քաթարը: Շարունակվեց քաղաքացիական պատերազմը Եմենում:
Հոնկոնգում երկար ժամանակ շարունակվեցին բողոքի բազմահազարանոց, ավելի ճիշտ միլիոնանոց գործողությունները: Հոնկոնգցիներին դուր չեկավ, որ ցանկանում էին Չինաստանի պահանջով կասկածյալներին կամ մեղադրյալներին հանձնել Պեկինին:
Մեծ Բրիտանիան շարունակեց Եվրամիությունից դուրս գալու գործընթացը, որի շրջանակներում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո վարչապետ դարձավ բորիս Ջոնսոնը, որը ԵՄ-ից անջատման վառ կողմնակիցներից է:
Սիբիրի եւ Ամազոնի անտառները մեծապես տուժեցին շաբաթներ շարունակվող անտառային հրդեհներից:
Իրաքում բազմահազարանոց հանրահավաքներից հետո իշխանափոխություն տեղի ունեցավ, Սիրիան հերթական մասնատմանը ենթարկվեց, տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտվեցին Կատալոնիայի նախկին ղեկավարները, որոնք ցանկանում էին երկրամասը անջատել Իսպանիայից:
Չիլիում էլ անկարգություններ սկսվեցին, երբ իշխանությունները ցանկացան մետրոյով երթեեւկությունը 800-ից դարձնել 830 պեսո: Բողոքի գործողությունների ընթացքում զոհվեց մի քանի մարդ:
Սպանվեց Իսլամական պետություն կոչվող կազմակերպության առաջնորդը: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն էլ զինվորականների ճնշմամբ հեռացավ երկրից եւ ապաստանեց Մեքսիկայում, իսկ այդ երկիրը մինչ օրս մնացել է առանց նախագահ:
Top-News.am


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո