Առաջիկայում մենք կլսենք խոշոր գործարարների կողմից չակերտավոր նվիրատվությունների մասին, արդեն`ավտոբուսների տեսքով. Դավիթ Խաժակյան
Ես կարծում եմ, թե քաղաքային առումով միակ խնդիրը, որ լուծվել է այս ընթացքում, կամ քիչ թե շատ կարգավորվել է, աղբահանության ոլորտն է եղել, իսկ մնացած բոլոր ոլորտներում առաջընթաց չեմ տեսնում, վերջին մեկ տարվա քաղաքապետի գործունեության գնահատականը գոհացուցիչ չէ և նախորդ տարիների համեմատ ավելի վատ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` ամփոփելով քաղաքային իշխանության աշխատանքները` անցնող տարվա ընթացքում:
«Սա նշանակում է, որ այս մեկ տարվա ընթացքում, ինչ քաղաքապետը պաշտոնավարում է ամբողջ ծավալով իր լիազորությունների իրականացումը արդյունավետ չի կատարում»,-ասաց նա:
Անդրադառնալով վերելակների խնդրին` Դավիթ Խաժակյանն ասաց, որ եթե վերելակային տնտեսության ներկայումս իրականացվող աշխատանքների տեմպը շարունակվի, նույնիսկ եթե կրկնապատկվի էլ նախատեսվող թիվը, խնդիրը չի լուծվելու ինչպես խոստացել են, քանի որ 100 վերելակը, թեև առաջընթաց է, սակայն մի քանի հազար վերելակների մեջ շատ քիչ թիվ է: Ինչ վերաբերում է տրանսպորտի խնդրին, ապա նա ասաց, որ 2019-ին տրանսպրտի առումով ունենք միայն այն պնդումը, որ կան ֆինանսական հաշվարկներ: «Եթե այդպես է, ամեն ինչ իրապես իրականացված է, և իրենք անկեղծ են, թող հրապարակեն տրանսպորտային ցանցի սակագնի նոր արժեքը, և մենք համոզվենք, որ ելակետային տվյալները իրական են, և մարդիկ էլ քննարկեն, թե պատրաստ են վճարել այդ սակագինը: Կարծում եմ՝ սակագին չհրապարակելը մարտավարություն է, թե ինչ նկատառումներով, դժվարանում եմ ասել»,-ասաց նա և նշեց, որ նոր տրանսպորտային համակարգում մի քանի տասնյակ ավտոբուս ձեռք բերելը խնդրի ամբողջական լուծում չէ:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ քաղաքային նոր իշխանության համար մեկ տարին ավելի քան բավարար էր ոչ միայն փորձառություն ունենալու համար, այլև նախագծեր, հայեցակարգեր մշակելու և կյանքի կոչման գրոծընթացը սկսելու համար: Չնայած դրան, նա նկատեց, որ դեռևս այդ փորձառությունը չունի այս իշխանությունը:
«2020-ի գլխավոր մարտահրավերը համարում եմ տրանսպորտային կոլապսը. մեծ ծավալի մեքենաներ են ներկրվել, և մի քանի հարյուր երթուղային մեքենա մաշվածության պատճառով դուրս է մնալու ցանցից, սա կոմպեսացվելու է քաղաքապետարանի կողմից մի քանի տասնյակ նոր ավտոբուսներով, բայց իրենց ծրագրած քանակությունը չի ծածկելու բացը, և առաջանալու են արտակարգ լուծումներ: Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք լսելու ենք խոշոր գործարարների կողմից չակերտավոր նվիրատվությունների մասին, արդեն ոչ թե աղբատարների, այլ ավտոբուսների տեսքով»,-ասաց նա և նշեց, որ այդ նվիրատվությունները լինելու են քաղաքապետարանի կողմից ինչ-որ բանի դիմաց, քանի որ այլ տրամաբանություն այսքան ժամանակ նվիրատվությունների դեպքում չի եղել:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը