Հնդկաստանը 2034թ․ կարող է դառնալ երրորդ տնտեսությունն աշխարհում
Հնդկաստանը կարող է դառնալ մեծությամբ չորրորդ տնտեսությունը 2026թ․ եւ երրորդ տնտեսությունը՝ 2034թ․, սակայն մի պայմանով, եթե հաջողված լինի համապատասխան բարեփոխումների անցկացման մեջ։ Այս մասին ասվում է վերլուծական փաստաթղթում, որը պատրաստվել է Մեծ Բրիտանիայում բազավորված Տնտեսական եւ բիզնես- հետազոտությունների կենտրոնում (Centre for Economics and Business Research, CEBR), հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հնդկաստանը վստահաբար շրջանցել է եւ Ֆրանսիային, եւ Մեծ Բրիտանիային՝ 2019թ․ դառնակով մեծությամբ հինգերորդ տնտեսությունը աշխարհում։ Սպասվում է, որ 2026թ․ նա կարող է շրջանցել Գերմանիային եւ դառնալ մեծությամբ չորրորդ տնտեսությունը աշխարհում, իսկ 2034թ․ շրջանցել Ճապոնիային եւ դառնալ երրորդ տնտեսությունը»,- հաղորդվում է հետազոտության մեջ, որից հատվածներ է բերում The Economic Times-ը։
CEBR-ի վերլուծաբանների կանխատեսումներով՝ առաջիկա 15 տարիների ընթացքում երրորդ տնտեսության տեղի համար ակտիվորեն կպայքարեն Ճապոնիան, Գերմանիան եւ Հնդկաստանը (իսկ առաջին եւ երկրորդ տեղի համար՝ ԱՄՆ-ը եւ Չինաստանը):
Խոսելով գործող վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության 2024թ․ 5 տրլն դոլար ծավալով ՀՆԱ-ի հասնելու մտադրության մասին, CEBR-ի փորձագետները մատնանշում են, որ իրենց կարծիքով՝ երկիրը կկարողանա հասնել այդ ցուցանիշին, սակայն միայն 2026թ․։
Ընդ որում, հետազոտության մեջ նշվում է, որ հնդկական կառավարությունը տնտեսության զարգացմանն ուղղված որոշակի բարեփոխումներ է կատարում, սակայն այս ոլորտում հետագա հաջողության համար Հնդկաստանին պահանջվում են առավել արմատական վերակազմավորումներ։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը