Պուտինի կենսագիրը պատմել է նրա կյանքի ամենաբնորոշ դրվագների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ճակատագիրը նմանօրինակը չունի խորհրդային և ժամանակակից ռուսական պատմության մեջ, իսկ նրա կյանքի որոշ դրվագներ առավել ճշգրիտ են բնորոշում նրան: РИА Новости-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Պուտինի գերմանացի կենսագիր, քաղաքագետ և լրագրող Ալեքսանդր Ռարը:
Երբ 1999-ին Բորիս Ելցինի պաշտոնաթողությունից հետո նրան փոխարինելու եկավ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինն ու շուտով ընտրվեց երկրի նախագահ, Գերմանիայում լույս տեսավ Ռարի «Վլադիմիր Պուտին. «Գերմանացին» Կրեմլում» գիրքը:
«Ինձ համար այս առումով հետաքրքիր էր Պուտինների լենինգրադյան ամառանոցում 1996-ին տեղի ունեցած հրդեհը: Ես անձամբ հարցրել եմ նրան, և նա հաստատել է, որ դա տեղի է ունեցել, երբ ինքն ընկերների հետ սաունայում է եղել: Նա բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ քնած էին իր դուստրերը, դուրս է բերել նրանց և ցած նետել, որտեղ նրանց բռնել են ընկերները: Այնուհետև նա հիշել է, որ տանը պահվում են իր խնայողությունները, և նա ևս մեկ անգամ այրվող տուն է մտել և տեսել, որ ողջ գումարն այրվել է, և միայն իր խաչն էր անվնաս մնացել: Դա այնպիսի անձնական պատմություն է, որն անկեղծորեն պատմել է»,- նշել է Ռարը:
Նա պատմել է նաև, թե ինչպես է Պուտինն իր ընկերոջն ուղարկել առաջարկություն անելու իր ապագա կնոջը՝ ստուգելու վերջինիս հավատարմությունը: «Դա նույնպես Պուտինն է»,- նկատում է լրագրողը:
Ռարը զբաղվել է խորհրդային վերնախավի տարբեր գործիչների կենսագրությունների կազմմամբ, սակայն, երբ սկսել է զբաղվել Պուտինի կենսագրությամբ, հասկացել է, որ այն տարբերվող է: Նրա խոսքով՝ «Պուտինը 21-րդ դարի ամենանշանակալի քաղաքական գործիչն է, որն իր կամքի ուժով և գաղափարներով նոր երկիր է ստեղծել»:
«Նա հասարակ ընտանիքից է դուրս եկել, նրա պապը խոհարար է աշխատել ստալինյան ամառանոցում և որոշակի կապ է ունեցել հատուկ ծառայությունների հետ: Նրա աշխատանքը Գերմանիայում արտասովոր չի եղել, նա սուպերլրտես չի եղել: Նա խնդիրներ է ունեցել. նրա կինն ավտովթարի է ենթարկվել, նա կորցրել է աշխատանքը Սոբչակի՝ ընտրություններում պարտվելուց հետո: ԽՍՀՄ փլուզումից հետո նա անկում է ապրել, սակայն, այնուամենայնիվ, բարձրացել է վեր: Դա վերելքների ու անկումների դինամիկա էր` ամբողջովին տարբեր Ելցինի և այլ խորհրդային գործիչների կենսագրությունից»,- հավելել է Ռարը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ