Մեզ ասել են, եթե հերթ կանգնեք ու մինչև դեկտեմբերի 31-ը, ժամը 18.00-ն չհասցնեք մեքենան մաքսազերծել, ուրեմն արդեն թանկ գներով կվճարեք. ավտոներկրողներն իրենց խաբված են զգում
Հայտարարեցին, ասացին, որ այսուհետև կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաներ` պայմանով, որ ղեկը փոխվելու է, իսկ մաքսազերծումը լինելու է այն գնով, ինչը որ նախատեսված է ձախ ղեկով մեքենաների համար: Սակայն այդպիսի բան չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Արմեն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ այսուհետև հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով:
Ավտոներկրողն ասաց, որ ներմուծել է մեքենա, սակայն մաքսազերծումն ավելի թանկ է արժեցել, ավելացրել են տեղափոխման և բրոկերի գումար:
«Բրոկերն ամեն օր գին է թանկացնում, մենք պայմանավորվել էինք, ես իմ թղթերը տվել եմ 15 հազար դրամով, սակայն արդեն 30 հազար դրամ է ուզում: Իսկ հիմա նույն գործը 60 հազարով են անում: Չեմ հասկանում, չկա՞ որևէ մեկը, որը կարող է հսկել»,- ասաց Արմեն Բարսեղյանը:
Ավտոներկրողն ասաց, որ բրոկերի կողմից թղթերի ուշացման հետևանքով 2 օր Գյումրիի մաքսատանն անիմաստ սպասել է, այժմ էլ պետք է վճարի 30 հազար դրամ, որ ավտոմեքենայի թղթերը հետ վերադարձնի:
«Մեզ ասել են, եթե հերթ կանգնեք ու մինչև դեկտեմբերի 31-ը, ժամը 18.00-ն չհասցնեք մեքենան մաքսազերծել, ուրեմն արդեն թանկ գներով կվճարեք, սակայն հայտարարել էին, որ հունվարի 1-ին ուժի մեջ մտնող որոշման ժամկետը հետաձգվել է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը»,- ասաց ավտոներկրողը:
Ավտոներկրողը հավելեց, որ ակնկալում է պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանից, քանի որ պարզվում է, ինչպես հայտարարել էին այդպես չի լինելու և ավտոներկրողներն իրենց խաբված են զգում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ