Պուտինը ոչ ոքի չի պատժում, բայց նաև ոչինչ չի մոռանում. Մոլդովայի նախագահ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բնորոշ գծերի, համաշխարհային պատմության մեջ նրա դերի, Ռուսաստանին մեծագույն պետության կարգավիճակի վերադարձի և ՌԴ նախագահի՝ առողջության համար օգտակար գինու նկատմամբ հետաքրքրության մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
- Դուք Պուտինի հետ աշխատել եք մի քանի տարի: Ի՞նչ հարաբերություններ են ձևավորվել ձեր մեջ: Կարելի՞ է դրանք ընկերական անվանել:
- Մեր հանդիպումները միշտ անցնում են շատ բաց և անկեղծ մթնոլորտում: Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն օգնել է իրականացնել մի ամբողջ շարք շատ կարևոր ծրագրեր և լուծել հստակ հարցեր ռուս-մոլդովական համագործակցության մեջ: Ինձ համար օրինակ է ծառայում Ռուսաստանի նախագահի դրական տրամադրվածությունն ու իր երկրի ապագայի նկատմամբ հավատը, որի շահերը նա միշտ պաշտպանում է: Մենք տեսնում ենք, որ այդպիսի մոտեցումն արժանանում է Ռուսաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության աջակցությանն ու Ռուսաստանի սահմաններից շատ հեռու գտնվող երկրների արժանի հարգանքին:
Կարելի՞ է մեր հարաբերությունները համարել ընկերական: Ընկերությունը քաղաքականությունից դուրս է: Վլադիմիր Պուտինը շատ հարցերում ինձ համար պետությանը և ժողովրդին ծառայելու օրինակ է:
- Դուք հանդիպել եք շատ համաշխարհային առաջնորդների հետ: Ինչո՞վ է Ձեզ համար հիշվել Պուտինը, ինչո՞վ է նա ձեզ զարմացրել, որո՞նք են նրա բնորոշ գծերը:
- Հիշվել է նրանով, որ հայրական ձևով լավ ընդունեց: Մեր ամեն մի հանդիպմանը, որքան էլ այն տևի, ես զգում եմ, որ կարող եմ բաց և ուղիղ արտահայտել իմ մտքերը, գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին: Մենք շատ բաց քննարկում ենք դժվարին հարցեր, և դա մեզ թույլ է տալիս շատ հեշտ հասնել փոխըմբռնման և գտնել լուծումներ այն հարցերին, որոնք կան ռուս-մոլդովական հարաբերությունների օրակարգում:
Ինձ համար զարմանալի է, որ նա նույնիսկ տասնամյակներ անց բոլոր մանրուքներով հիշում է կոնկրետ իրադարձություններ, որոնք տեղ են գտել ռուս-մոլդովական հարաբերությունների պատմության մեջ: Պուտինի բնորոշ գիծը նրա այն խոսքերն են, որ ինքը ոչ ոքի չի պատժում, բայց, միաժամանակ, ընդգծում է, որ ոչինչ չի մոռանում: Նա նաև կարողանում է ապշեցուցիչ հանգստություն պահպանել նույնիսկ շատ բարդ իրավիճակներում, մանավանդ, երբ հարցը վերաբերում է անվտանգությանը:
- Կարո՞ղ եք հիշել որևէ ուրախ պատմություն կամ կատակ, որն արվել է Պուտինի կողմից:
- Մի անգամ Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձնից հետաքրքրվեց, հաշվի առնելով այն փաստը, որ Մոլդովան հայտնի է իր գինիով, թե քանի՞ տարի պահպանված գինին է առողջության համար ամենաօգտակարը: Միգուցե 10-15 տարվա, թե՞ ավելի շատ: Ես պատասխանեցի, որ ամենաօգտակարը մինչև մեկ տարի պահպանված գինին է, քանի որ դրա մեջ չկան կոնսերվանտներ և ավելացված նյութեր: Վլադիմիր Պուտինը ժպտաց և ասաց. «փաստորեն ամեն ինչ այդքան պարզ է»: Եվ ընդծեց, որ ինքը դա անպայման կհիշի:
Հարցազրույցի ժամանակ Մոլդովայի նախագահը նշել է նաև, որ Վլադիմիր Պուտինն արդեն գրել է իր անունը համաշխարհային պատմության մեջ: РИА Новости գործակալության հարցազրույցն Իգոր Դոդոնի հետ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի՝ իշխանության համակարգում գտնվելու 20-ամյակին նվիրված հարցազրույցների շրջանակում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ