Վարորդին սարքել է օգնական՝ 297 հազար աշխատավարձով
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աննախադեպ ամանորյա նվեր է արել իր վարորդ Արեգ Պապյանին։ Պապյանը Ռոմանոս Պետրոսյանի վարորդն է ավելի քան մեկ տարի, որը, ի դեպ, ԲՀԿ անդամ է եղել նախկինում։ Մարզպետարանի հաստիքացուցակով երևում է, որ նա Պետրոսյանի վարորդն է, բայց քանի որ վարորդի աշխատավարձը շատ ցածր է՝ մոտ 90 հազար դրամ, մարզպետը լավություն է արել իր վարորդին, որ եղբայրը եղբորը չէր անի, և նշանակել է մարզպետի օգնական՝ ամսական 297․ 000 դրամ աշխատավարձով։ Թեև հաստիքացուցակով փոփոխությունը չի երևում մարզպետարանի կայքում, սակայն արդեն կա մարզպետի կարգադրությունը։
Ի դեպ, ցանկացած օգնական ունի իր պաշտոնի անձնագիրը, որտեղ հստակ նշվում է, թե ինչ գործառույթ ունի նա և ինչ հարցերով պետք է օգնի մարզպետին։



















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ