Տավուշի մարզպետը չի տիրապետում իրավիճակին
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, վստահաբար կարելի է ասել, չի տիրապետում իր ղեկավարած մարզի իրավիճակին, չգիտի առկա խնդիրների պատճառները, ուստի պատկերացում չունի լուծումների մասին: Մարզպետը, որ ամեն կերպ խուսափում է գյուղապետերի հետ ուղիղ հանդիպումներից եւ նախընտրում է խնդիրները քննարկել նամակագրությամբ, 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին հյուրընկալվելով ավելի ամրապնդեց այս տեսակետները:
Երբ Տավուշի մարզպետը պնդում է, թե այն որակը, որն առկա էր սահմանապահ գյուղերում, իր հետեւից բերել է մասսայական արտագաղթ, նշանակում է նա անգամ մեկ օր ավելի իրավունք չունի աշխատել այդ պաշտոնում:
Իրականությունն այն է, որ եթե անգամ կան գյուղեր, որտեղից արտագաղթ է նկատվել, ապա պատճառը ոչ թե կոնկրետ սահմանամերձ գյուղերի կառավարման վիճակն է, այլ հայաստանյան համընդհանուր խնդիրները: Այսուհանդերձ, այստեղ ամենակարեւորն այն է, որ Տավուշի մարզում կան գյուղեր, սահմանային գյուղեր, որտեղ ոչ միայն արտագաղթ չկա, այլ բնակարանային, տան խնդիր, իսկ մարզպետը մատը մատին չի խփում այդ խնդիրը լուծելու համար:
Ավելին, մարզպետն անգամ տորպեդոհարում է այն նախագծերը, որոնք կարող են օգնել մարզում գործարար ակտիվության աճին, ուշացնելով որոշումների կայացումը:
Եթե մարզպետը տիրապետեր առկա իրողություններին, ապա առաջինը պետք է դեմ արտահայտվեր նախկին Իջեւանի շրջանի գյուղերի, այդ թվում սահմանամերձ գյուղերի միավորմանը մեկ համայնքի մեջ: Ի դեպ, մասնավոր զրույցներից մեկի ժամանակ, ինչպես պնդում են լավատեղյակ աղբյուրները, մարզպետն ասել է, թե խոշորացումը լուծելու է ոչ թե գյուղերի խնդիրները, այլ օգտվելու է մեկ հարվածով ազատվել անցանկալի գյուղապետերից:
Մարզպետը վիրավորում է իջեւանցիներին, նոյեմբերյանցիներին, շամշադինցիներին, դիլիջանցիներին, երբ հայտարարում է, թե գործարարներին կոչ ենք անում տավուշցիներին սովորեցնել վաստակել սեփական ապրուստը։ Այստեղ մարզպետին ստիպված պետք է ասենք, որ տավուշցիները դարեր շարունակ տիրապետում են ապրուստ վաստակելուն, եւ պարտադիր չէ, որ այդ ապրուստ վաստակեն գրանտներ կպցնելով: Ընդամենը պետք է միջավայր ստեղծել, որ տավուշցին կարողանա իր արտադրածը իրացնել շուկայում կամ անդադար խնդիրներ չստեղծեն արտադրությամբ զբաղվողների համար:
Չի կարելի յուրայինին աննախադեպ աջակցություն ցույց տալ, որի հետեւանքով տուժելու են բազմաթիվ համեմատաբար մանր գործարարներ, իսկ դրա անունը դնել բիզնեսի աջակցում: Դա ընդամենը մեկ կամ մի քանի անհատի աջակցում է ի հաշիվ մյուսների:
Ինչ վերաբերում է Իջեւանի ընտրություններին եւ Չոբանյանի հայտարարությանը, թե հույս ունի բացի Ղալումյանից այլ թեկնածուներ եւս տեսնել, ապա հույս հայտնելու փոխարեն ավելի լավ կլիներ անդրադառնալ հարցին, թե ինչու իշխանական թեկնածուի իրական մրցակիցների հետ, ինչպես պնդում են Տավուշի մարզում համառորեն շրջանառվող լուրերը, ծանր եւ լուրջ զրույցներ ունեցել ուժային կառույցները, որից հետո նրանք հրաժարվել են առաջադրման մտադրությունից:
Ավելին, հիմա նախապատրաստվում են ֆեյք թեկնածուներ, որոնք էլ պետք է ապահովեն ընտրությունների «ժողովրդավարական» բնույթը: Տավուշի մարզը Չինաստան չէ, անգամ Հունգարիա չէ: Այստեղ մեծ բնակչություն չա, եւ գաղտնի ոչինչ չի կարող լինել: Ափսոս մարզպետն այդ մասին մոռանում է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ