«Նիկոլ Փաշինյանն իր վրա դրված միսիան կատարեց… նա ավարտեց իր միսիան»
Աստղաբան Լուսյա Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ 2020 թվականը պատիժների ու դատավարությունների տարի է լինելու, ու չնայած դրան՝ Հայաստանի համար շատ հաջող տարի է:
«Ես կենդանակերպի նշաններով չեմ մեկնաբանում, քանի որ դա այնքան էլ ճիշտ չեմ համարում: 2020 թվականը բացահայտումների տարի է լինելու: Եկող տարի պատերազմ կամ Սպիտակի երկրաշարժի նման աղետ չի սպասվում, փոխարենը՝ մեզ շրջապատող թշնամական երկրներում ավերիչ երկրաշարժերի ականատես կլինենք: Բոլոր թաքուն գործերը ջրի երես դուրս կգան, ով անարդարություն արեց՝ նա տեղում պատժվելու է:
Պատիժները շատացել են, որովհետև հատուցման ժամանակն է եկել: Այժմ մոլորակների շքերթն է, բոլոր մոլորակները հավաքվում են մի տեղ, և պատիժների շրջանն է սկսվում: Սա կոչվում է մաքրման շրջան: Մարդիկ պիտի մաքրեն իրենց միտքը: Այս տարին ավելի շատ համեստ պիտի լինի, ու այն շլացուցիչ հարսանիքները խորհուրդ չեն տրվում, այսինքն՝ ցուցադրական երևույթներ չպիտի լինեն, քանի որ դրանք սնանկության են տանելու»,- ասաց աստղաբանը:
168.am-ի հարցին, թե եկող տարի քաղաքական դաշտում փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ, Լուսյա Հակոբյանը պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանն իր վրա դրված միսիան կատարեց, նա եկավ և կտրեց մեր կապը հնի հետ, տիեզերքում դա կանխորոշված էր, նա ավարտեց իր միսիան: Սակայն նրա կադրային քաղաքականությունն ինձ դուր չի գալիս: Նրա կողքին դավաճաններ կան, ու եթե նա իր քաղաքականությունը չվերանայի՝ 2020 թվականի աշնանը քաղաքական լուրջ փոփոխություններ՝ իշխանափոխություն կլինի»:
Նրա խոսքով՝ Ամանորի սեղանը պիտի հնարավորինս համեստ լինի, քանի որ ավելորդ ցուցամոլությունը պատժվելու է սնանկությամբ:
Լ. Հակոբյանը հավելեց, որ եկող տարին գիտության, կրթության ու արհեստի տարի է լինելու:
«Որոշակիություն կմտնի բոլոր տեսակի հարաբերություններում: Այն զույգերը, որոնք երկար տարիներ է՝ չեն կարողանում հասկանալ՝ ամուսնանա՞լ, թե՞ ոչ, կամ՝ կամուսնանա՞ն, կբաժանվե՞ն, այն մարդիկ, որ չգիտեն՝ ամուսնալուծվե՞լ, թե՞ ոչ՝ կամուսնալուծվեն: Եվ որքան զազրախոսեն, հայհոյախառն ու ատելությամբ խոսեն, այնքան վատ իրենց համար: Ցանկացած վատ արարքից հետո նախազգուշացվում ենք, իսկ հետո պատժվում՝ ընդհուպ մինչև մեր ընտանիքի անդամների հետ որևէ անհաջողության պատահելը»,- զգուշացրեց աստղաբանը:
Եկող տարին գործազրկության տարի կլինի այն մարդկանց համար, ովքեր պարզապես ունեն աշխատանք, ոչինչ չեն անում, բայց վարձատրվում են, այնպես որ՝ հիմնարկների կամ կազմակերպությունների օպտիմալացումը չպետք է զարմանք հարուցի:
Աստղաբան Լուսյա Հակոբյանը հաջող տարի կանխագուշակեց գովազդային շուկայի համար: Նրանք հանդես կգան նորարարական ու տարբերվող լուծումներով:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ