«Խեղճ Գարիկ». Քրիստինա Ասմուսը կրկին նկարահանվել է անկեղծ տեսարանում
Կինոյի եւ թատրոնի ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսին կրկին մեղադրում են չափազանց անկեղծ նկարահանումների մասնակցելու մեջ։ «Տեքստ» ֆիլմում Իվան Յանկովսկու հետ անկողնային տեսարանի վերաբերյալ աղմուկը նոր է հանդարտվել, եւ երկրպագուները սկսել են քննարկել դերասանուհու մասնակցությամբ նոր տեսանյութը։ Այս անգամ առիթ է դարձել Եգոր Կրիդի տեսահոլովակի թիզերը, որը երաժիշտը հրապարակել է YouTube-յան ալիքում։
«Մարդու համար պետք է ինչ-որ սահմաններ լինեն. եթե արդեն իսկ սխալ քայլ է արել անկողնային տեսարաններով ֆիլմում, ուր դրանք անտեղի էին, ինչո՞ւ է հարկավոր մտնել մեկ այլ ճահիճ։ Հասկանում եմ, որ սա խաղ է, դերասանուհի է, տեսահոլովակ, բայց լսարանին դա գրգռում է», «Քրիստիա Ասմուսը կարծես մտադրված է ինտիմ տեսարաններով դերեր փնտրում», «Խեղճ Գարիկ»,- մեկնաբանություններում գրում են դժգոհ օգտատերերը։
Առայժմ ոչ ոք չի մեկնաբանել իրավիճակը՝ ոչ հոլովակի մասնակիցները, ոչ Քրիստիա Ասմուսի ամուսինը՝ շոումեն Գարիկ Խառլամովը։ Տեսահոլովակում Կրիդն ու Ասմուսը կանգնած են հանդերձարանում, ծանր շնչում են ու պատրաստվում են համբուրվել։ 15 վայրկյան տեւողությամբ ինտրիգային տեսանյութը դրանով ավարտվում է։
Հայտնի է, որ տեսահոլովակի ամբողջական տարբերակում նկարահանվել են Դավիթ Մանուկյանը (DAVA), Իգոր Սինյակը եւ Dina-ն, ինչի մասին ասված է տեսահոլովակի նկարագրության մեջ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ