ՀՀ ՍԴ նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդման. «Երկիր ծիրանի»
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք ներկայացնելը աննախադեպ երեւույթ է։ Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ ՍԴ նախագահը ենթարկվում է հետապնդումների այն պատճառով, որ դեմ է հանդես եկել իշխանությունների ցանկությանը եւ հրաժարվել կատարել նրանց քմահաճույքը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի գործով։ «Եթե գործող իշխանություններն այդպես են պատկերացնում Սահմանադրական դատարանի աշխատանքը, ապա ստացվում է, որ իշխանությունը մեր երկրում հերթական անգամ բռնազավթվել է, եւ ոչ մի փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել»,- ընդգծել է Փոստանջյանը։
Նա միեւնույն ժամանակ նշել է, որ Սահմանադրությունը, որն այսօր գործում է Հայաստանում, ընդունվել է նախկին իշխանությունների օրոք հանրաքվեի արդյունքները կեղծելու ճանապարհով։ Քաղաքական գործիչը նշեց, որ Հրայր Թովմասյանը, մեծ հաշվով, չի կարող պատասխանատվություն կրել այն խախտումների համար, որոնք կատարվել են նախկին իշխանությունների կողմից։ «Երկիր ծիրանիի» ղեկավարը ավելացրեց, որ իշխանությունը փորձում է ճնշում գործադրել ՍԴ-ի վրա, եւ այդ պատճառով դիմում է տարբեր մեթոդների, ընդհուպ մինչեւ դատարանների շենքերն արգելափակելը, այլախոհների հարազատներին վախեցնելը, ՍԴ անդամներին Հատուկ քննչական կոմիտե կանչելը եւ այլն։
Այս գործողությունները, Փոստանջյանի կարծիքով, անօրինական են եւ արժանի են դատապարտման։ «Համակարգը պետք է փոխվի, եւ դա փաստ է։ Ակնհայտ է, որ դատարանները բնակչության աջակցությունը չեն ունեցել, եւ որ նրանց գործունեությունը եղել եւ մնում է կասկածի տակ։ Դատական համակարգում անհրաժեշտ են բարեփոխումներ, բայց նման մեթոդներն անընդունելի են, եւ ամեն ինչ պետք է իրականացվի օրենքի շրջանակում»,- համոզված է ընդդիմադիր քաղաքական գործիչը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ