«Հայաստանին զենք մատակարարելու մրցույթի շուրջ ստեղծված իրավիճակում առաջընթաց կա». ORSIS
Ռուսական ORSIS զենք արտադրող ընկերությունում առաջընթաց են տեսնում Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման հարցով խափանված մրցույթի շուրջ ստեղծված իրավիճակում: Այս մասին РИА Новости-ին ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ խափանված մրցույթի հետ կապված իրավիճակում տարեվերջին առաջընթաց է նկատվում:
«Դատարանի որոշմամբ ORSIS-ին հանել են «սև ցուցակից»: Սա դրական միտում է, քանզի հնարավորություն է տալիս շարունակել մեր համագործակցությունը Հայաստանի հետ ու ժամանակակից և որակյալ զենք մատակարարել հանրապետությանը, որը մեր վաղեմի գործընկերն է»,-նշել է ընկերության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ հայկական լրատվամիջոցներում հայտնվել են տեղեկություններ, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունից բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել՝ ORSIS-ի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
«Ընկերությունում կարծում են, որ մրցույթի խափանման հիմնական մեղավորները դեռևս պատժված չեն: Մինչև այժմ պարզ չեն նախարարության կողմից հանդիպման հրավերն անպատասխան թողնելու պատճառները: Ընկերությանը տեղեկություններ են հասնում Պաշտպանության նախարարության տարբեր պաշտոնյաների կողմից ORSIS-ի նվիրած զինատեսակների յուրացման մասին»,-հավելել է ընկերության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ORSIS ընկերությունը հայտնվել էր «սև ցուցակում»՝ ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի գնման մրցույթի տապալման համար: Դրանից հետո ՌԴ առևտրաարդյունաբերության նախարարությունը նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որում ընկերության հետ կապված որոշումը որակել էր «չմոտիվացված»: ՀՀ-ում քրեական գործ էր հարուցվել մրցույթի տապալման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով, սակայն այնուհետև ORSIS-ին հանել էին Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ