Արմեն Սարգսյանը Սահմանադրության երաշխավորից դարձավ քաղաքական բռնաճնշումների պարագլուխ. իրավապաշտպան
Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին աբսուրդային օրենքը ստորագրելով՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դարձավ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ գործադրվող ռեպրեսիոն գործընթացների սկիզբն ազդարարող կոճակը սեղմողը։ Արմեն Սարգսյանն այլևս ոչ թե Սահմանադրության երաշխավոր է, այլ քաղաքական բռնաճնշումների պարագլուխ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Արմեն Սարգսյանը տեղյակ էր, որ մասնագիտական առումով այդ նախագծի շուրջ առկա են լուրջ մտահոգություններ, և գոնե իրեն ապահովագրելու համար կարող էր ուղարկել Սահմանադրական դատարան: Նա նույնիսկ դա անելու համարձակություն չգտավ իր մեջ»,-ասաց նա:
Բաբայանի գնահատմամբ՝ այս օրենքը ոտքից գլուխ հակասահմանադրական է, և դրա միակ նպատակը ճնշումների ու հետապնդումների միջոցով Սահմանադրական դատարանի վրա իշխանություն հաստատելու Փաշինյանի ձգտումն է։
«Անցնող տարվա ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է Հայաստանի քաղաքական իշխանությունը հալածում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Ինչպես էին ձերբակալվում ու կալանավորվում նրա մտերիմները, հարցաքննվում դուստրերը, խուզարկություն իրականացվում նրա ծնողների տանը և այլն։ Հրայր Թովմասյանը չերկնչեց, չընկրկեց և տեղի չտվեց իշխանությունների ապօրինի պահանջներին։ Հիմա Փաշինյանի թիմը փորձում է գրոհել Սահմանադրական դատարանը այլ տեղից։ Վստահ եմ, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահից իշխանությունների թիրախում հայտնվելու են Սահմանադրական դատարանի մնացած դատավորները։ Նրանց էլ են ճնշելու, նրանց հարազատներին էլ են ձերբակալելու, նրանց ընտանիքի անդամներին էլ են հալածելու… Մի խոսքով, կիրառելու են 37թ. Հատուկ բռնաճնշումների ողջ մեխանիզմը։ Իսկ այս օրենքն այն «փրկօղակն» է, որը, ըստ փաշինյանական տրամաբանության, թույլ կտա ՍԴ դատավորներին ազատվել այդ դժոխքից»,-ասաց նա:
Արսեն Բաբայանը համոզմունք հայտնեց, որ ՍԴ դատավորներից ոչ ոք չի լքի իր խրամատը և կմնա Սահմանադրական դատարանի անդամի իր՝ ամեն իմաստով բարձր կոչման մեջ։
«Անցնող տարվա ընթացքում այդ մարդիկ մեկ անգամ չէ, որ ապացուցել են պետական արժեքներին և ընդհանրապես պետության գաղափարին իրենց հավատարմությունը։ Վստահ եմ՝ այսուհետ էլ նրանք կմնան այդ դիրքում։ Խնդիրը նրանց մեջ չէ։ Խնդիրը, կրկնում եմ, այն է, որ նախագահ Արմեն Սարգսյանի թողտվությամբ այդ մարդիկ դարձան իշխանական բռնաճնշումների թիրախ։ Ու եթե վաղը ՍԴ դատավորների հարազատներին, երեխաներին ու ծնողներին սկսեն հարցաքննել, քրեական գործեր հարուցել նրանց դեմ և այլն, իմացեք, որ պատասխանատուն Արմեն Սարգսյանն է»,-հավելեց նա։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ