Այս տարի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր
Այս տարի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր: Այս մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Եղոյանը:
Նրա խոսքով՝ եթե դրան ավելացնենք եւս 8 երկիր, որոնք վավերացրել են համաձայնագիրը անցած տարի, ապա կստացվի 23 երկիր: «Այսինքն՝ ԵՄ 28 անդամ երկրներից մնացել է միայն 5 երկիր, որոնք դեռեւս չեն ավարտել վավերացման գործընթացը: Իտալիայի դեպքում համաձայնագիրը վավերացվել է Սենատի կողմից: Այժմ հերթը Ներկայացուցիչների պալատինն է: Մյուս 4 երկրներն են՝ Հունաստան, Ավստրիա, Իսպանիա եւ Պորտուգալիա»,- ասաց Եղոյանը:
Նա պարզաբանեց, որ երկրները, որոնք դեռեւս չեն վավերացրել տվյալ համաձայնագիրը, զբաղված են եղել իրենց հերթական, որոշ դեպքերում նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Պատգամավորը կարծում է, որ վավերացման գործընթացը կավարտվի մոտ ապագայում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ