Երկիր մաշող ցինիզմը
Տարօրինակ մարդ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հասկանալու համար, թե մամուլն այսօր որքանով է ազատ, զրուցում է այն լրագրողների հետ, որոնց հարկատուների հաշվին տանում են արտերկրյա ուղեւորությունների: Միամիտ պետք է լինել, որ մամուլի ազատության մասին հարցնես նրանց, ում պետության հաշվին պտտում ես արտասահմանյան երկրներով:
Եւ զրուցելով հենց այդ լրագրողների հետ, վարչապետը կրկին ու կրկին պնդում է, որ «հեղափոխությունից» հետո մամուլն ազատ է ինչպես երբեք: Իսկ ի՞նչ էր ակնկալում Նիկոլ Փաշինյանը, որ բյուջեի հաշվին ճանապարհորդող լրագրողները պետք է ասեին, որ մամուլը ազատ չէ, քանի որ ձվեր են նետում եւ մնում անպատիժ, որ խմբագրությունում խուզարկություն է իրականացվում, որ ձերբակալում են հեռուստաընկերության սեփականատիրոջը, թե որ խիստ խորհրդավոր մարդիկ ներխուժում են խմբագրություն, բարձր պրոֆեսիոնալիզմով անջատում տեսախցիկները եւ ինչ-որ փաստաթղթեր փնտրում եւ հանգիստ հեռանում:
Մի՞թե ակնկալում էր, որ հենց այդ նույն լրագրողները ասելու էին, որ ինչպես երբեք կարծիք հայտնող լրագրողը, իշխանություններին եւ հատկապես վարչապետին քննադատող լրագրողներն արժանանում են հայհոյանքների, անեծքների, որ անգամ հարձակվում են լրագրողի եւ օպերատորի վրա, որոնք ընդամենն իրենց գործն են անում:
Ցինիզմը մաշում է պետությունը, երբ այն թեւածում է իշխանության ամենավերեւներում: Մամուլը նախկինում էլ մի լավ օրի չէր, իսկ հիմա առավել եւս: Բայց գոնե այն ժամանակ չէին ասում, թե մամուլն ազատ է ինչպես երբեք: Գոնե այն ժամանակ Սերժ Սարգսյանին քննադատողներն անեծքների եւ հահոյանքների չէին արժանանում:
Վարչապետն ըևնդունում է, որ ատելության մթնոլորտ կա, բայց փոխանակ քայլեր ձեռնարկի այն վերացնելու համար, ասում է, թե ինքը եւ կառավարությունը գտնվում է նույն վիճակում, ինչ լրատվամիջոցները: իսկ ո՞վ ստեղծեց այս մթնոլորտը: Ո՞վ կարող էր կանխել այս մթնոլորտի ձեւավորումը եւ կարող է կանխել, բայց այդպես էլ չցանկացավ համախոհներին կոչ անել չվիրավորել, չհայոհոյել, չանիծել:
Երբ վարչապետը խոսում է թաթիկները կտրելուց, պատին ծեփելուց, ասֆալտին փռելուց, պինցետով պադվալներից հանելուց, հենց այդ ժամանակ էլ ատելության մթնոլորտն ավելի լավ է տեղավորվում մեր երկրում: Նույնիսկ դատարանի վճով մեղավոր ճանաչված մարդու հետ չի կարելի նման տոնով խոսել:
Երբ ուսանողին, որն ընդամենը վկայի կարգավիճակ ունի, համալսարանով մեկ, ձեռնաշղթաներով բերման են ենթարկվում, հաստատ դրանից ատելության մթնոլորտն ավելանում եւ ոչ նվազում, եւ հաստատ դրանից տուժելու է նաեւ կառավարությունը:
Ուզում եք վերացնել ատելության մթնոլորտ՝ ընդամենը կոչ արեք այլեւս չհայհոյել, չանիծել, չսպառնալ: Ընդամենը: Ոչ մի քննարկում, որ մի հանձնաժողով ստեղծել պետք չէ: Ամեն ինչ շատ ավելի պարզ է: Ձեռնպահ մնացեք հասարակությունը երկու մասի բաժանելուց, ձեռնպահ մնացեք պիտակավորելուց, վիրավորելուց:
Ընդամենը պետք չէ խուզարկել խմբագրությունները, ձերբակալել հեռուստաընկերության սեփականատիրոջը, իսկ հետո հայտարարել, թե լրատվամիջոցների դեմ իշխանությունները որեւէ մեկին չեն տրամադրում կամ ուղղորդում:
Այս մթնոլորտը, առկա ցինիզմը մաշում են մեր երկիրը, ստեղծում այնպիսի իրավիճակ, որտեղ ատելությունը հասնում է գագաթնակետին՝ դրանից բխող ամենածանր հետեւիանքներով:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ