Նիկոլ Փաշինյանի իշխանության հինգ սպառնալիքները
Գերմանաիան DW-ն առանձնացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը սպառնացող հինգ սպառնալիքները։ Հեղինակավոր լրատվամիջոցի ռուսալեզու տարբերակում հրապարակված հոդվածում ներկայացվում է Հայաստանում տիրող վիճակը, հասարակական տրամադրությունները եւ փորձ է արվում վերլուծել հատկապես այն հանգամանքը, թե ինչու են մարդիկ ավելի ու ավելի սկսում դժգոհել գործող իշխանություններից։
Հոդվածում ընդգծվում է, որ այսօրվա դժգոհությունները կարող են վաղը վերաճել խոշոր քաղաքական առճակատման։ Ըստ այդմ, Փաշինյանի իշխանության սպառնալիքների շարքում նախ պետք է հիշատակել պարտվածների ակտիվացումը։
Խոսքը նախ եւ առաջ հանրապետականների մասին է, որոնք Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալուց եւ պառլամենտում չհայտնվելուց հետո այժմ ամեն կերպ փորձում են առաջ բերել համաժողովրդական դժգոհություն։
Հանրապետականներին այս հարցում ձայնակցում է ՀՅԴ-ն, որը նույնպես չի անցել պառլամենտ։ DW-ն մատնանշում է նաեւ տասնյակ այլ մեծ ու փոքր խմբավորումների, միավորների, որոնք այս կամ այն կերպ դժգոհում են իշխանություններից ու այդ մասին բարձրաձայնում։
Ընդ որում, ըստ Gallup International-ի, այսօրվա իշխանություններին ընդդիմախոսների թիվը արդեն 25 տոկոսի սահմանին է հասնում։ Մյուս սպառնալիքը Փաշինյանի իշխանության հանդեպ, անվստահությունն է պաշտոնյաների հանդեպ։ Իհարկե, իշխանությունների հանդեպ վստահությունը ըստ նույն Gallup International-ի տպավորիչ կերպով բարձր է, սակայն հիմնական վստահության քվեն՝ 83 տոկոս, անձամբ Նիկոլ Փաշինյանինն է, իսկ ահա կառավարության հանդեպ վստահությունը 55 տոկոս է, պառլամենտի հանդեպ վստահությունը՝ 43 տոկոս։
Մյուս սպառնալիքներն են՝ սպասումների ճգնաժամը, երբ մարդիկ հույս ունեին ստանալ ամեն ինչ միանգամից եւ հիմա, սակայն նրանց սպասելիքները չեն արդարանում, իշխանությունների պոպուլիզմն ու ոչ-կոմպետենտությունը, ինչպես նաեւ ինֆորմացիոն հակաքարոզչությունը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ