Ամուսնական զույգը 2 աղջիկ է որդեգրել և անսպասելիորեն 1.500.000 ռուբլու չափով պարտք ժառանգել
ՌԴ Սամարայի շրջանից ընտանեկան զույգը երկու աղջիկ է որդեգրել և անսպասելիորեն դարձել մոտ 1.5 միլիոն ռուբլու(խմբ.՝ մոտ 11.5 միլիոն դրամ) չափով հիփոթեքային պարտքի ժառանգորդ:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, աղջիկների՝ Սաշայի և Նաստյայի կենսաբանական մայրն այս վարկատեսակով բնակարան էր ձեռք բերել դեռևս 2013-ին, սակայն վերջինիս մահից հետո բանկն իր գումարը պահանջել է քույրերի նոր ծնողներից:
Աղջիկների հարազատ մայրը մահացել է 2019-ի մարտի 30-ին, իսկ մեկ շաբաթ անց երեխաներն արդեն ծանոթացել են իրենց ապագա ծնողների՝ Ելենայի և Ալեքսանդրի հետ: Նրանք պատմում են, որ երեխաների հետ միանգամից մտերմացել են և սկսել որդեգրման գործընթացը, սակայն հիփոթեքային վարկի մասին իրենց ոչ ոք չի ասել:
Ըստ նրանց՝ իրենք տեղյակ են եղել, որ երեխաներն իրենց մորից ժառանգել են 1 սենյականոց բնակարան, որի կոմունալ վճարները ժամանակին չկատարելու պատճառով մոտ 50.000 ռուբլի պարտք էր գոյացել: Նոր ծնողները համաձայնել էին մարել այդ պարտքը, սակայն ավելի ուշ իմացել էին նաև մյուս բնակարանի գոյության մասին: Չնայած դրան՝ ամուսնական զույգը մտադիր չէ հրաժարվել քույրերի խնամքից:
Հաղորդվում է, որ վարկավորած կազմակերպությունը հաստատել է, որ մահացածի երեխաները ժառանգել են ոչ միայն իրենց հանգուցյալ մոր բնակարանները, այլև նրա պարտքերը: Բանկը վստահեցրել է, որ Ելենան իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ: Դրանից հետո վարկավորմամբ ձեռք բերված բնակարանն աճուրդի կհանվի, որից ստացված հասույթն էլ կուղղվի հիփոթեքի մարմանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ