«Ինձ համար մեծ պատիվ էր». Թրամփը մեկնաբանել է «Տանը միայնակ 2» ֆիլմում իր մասնակցությունը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պատիվ է համարել «Տանը միայնակ 2» ֆիլմում իր մասնակցությունը, գրում է Deadline-ը:

«Շատերն ամեն տարի խոսում են այդ մասին, առավելապես սուրբծննդյան օրերին: Հատկապես երեխաներն ասում են. «Ես Ձեզ տեսել եմ ֆիլմում»: Նրանք ինձ չեն տեսնում հեռուստատեսությամբ ճիշտ այնպես, ինչպես տեսնում են ֆիլմում: Դա լավ ֆիլմ է, և ես, մեղմ ասած, երիտասարդ էի: Ինձ համար մեծ պատիվ էր»,- չորեքշաբթի ասել է Սպիտակ տան ղեկավարը:
1992 թվականին նկարահանված «Տանը միայնակ 2: Նյու Յորքում կորածը» ֆիլմը «Տանը միայնակ» ֆիլմի շարունակությունն է։ Պրեմիերան կայացել է 1992 թվականի նոյեմբերի 14-ին։ Ֆիլմը պատմում է փոքրիկ հերոս Քևինի մասին, որը հայտնվում է Նյու Յորքում։ Հսկայական քաղաքում նա միայնակ է, սակայն անում է սրտի ուզածը։ Նրա հին «ընկերներ» Հարին և Մարվը, սակայն, փորձում են խոչնդոտել նրա զվարճանքը։ Հանցագործները նոր են դուրս եկել բանտից, որտեղ հայտնվել էին Քևինի ջանքերով։ Բանտում անցկացրած ժամանակահատվածի համար նրանք ամեն կերպ ցանկանում են վրեժ լուծել դեռահասից։

Ֆիլմում Թրամփը հանդես է եկել փոքրիկ դրվագում: Նա օգնում է մոլորված Քևինին՝ հուշելով, թե ինչպես գնալ հյուրանոցի նախասրահ: Ամբողջ դրվագը տևում է մոտ 10 վայրկյան:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ