«Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք, էդ հանցագործի հետ մեզ չհամեմատես»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Լրագրողների պատվին Նիկոլ Փաշինյանն այսօր` պատկերասրահում, ամանորյա ընդունելություն է կազմակերպել: Հրավիրված են բոլոր հեղափոխական եւ հակահեղափոխական լրագրողները: Հարցին` ամանորյա էլ ինչ ընդունելություններ է ունենալու պարոն Փաշինյանը, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ավանդական ընդունելություններն են, նոր բան չի լինելու․․․ գործարարների հետ, ԱԳՆ, ԿԲ, պետական կառավարման համակարգ»:
Նույն` «Սերժի վախտվա» ռեժիմն է, փաստորեն։ «Այո… կներեք, էլի, Սերժի ռեժիմին երեւի Դուք եք կարոտում։ Էդ հանցագործը, որի մի ախպերը 30 միլիոն ա վերադարձրել, մի ախպերը թռած ա, մի ախպոր տղեն փախած ա, էն մեկը 6 միլիոն հետ ա վերադարձրել… ձեր Սերժն էդ ա։ Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք»,- մեր կատակից խիստ վրդովվեց Կարապետյանը:
Պարոն Կարապետյան, հումորի զգացողությունն է՞լ եք կորցրել, թե՞ ինձ շեղում եք, որ հարցս չտամ։ «Որ կողմից նայում ես` հանցագործ, գող-ավազակ, ու ես դա բարձրաձայն եմ ասում, կարող եք էս, ինչ ասել եմ, գրել»: Չեմ ուզում գրել, ես դրա համար չեմ զանգել, հարց ունեմ։ «Գիտեմ, որ չեք ուզում գրել»:
Ես իմ հարցն եմ ուզում տալ, ինչո՞ւ եք ինձ Ձեր օրակարգը պարտադրում՝ կարեւոր հարց ունեմ տալու։ Բայց խոսքը բերանիս՝ խոսնակը հեռախոսն անջատեց: Իսկ հարցս վերաբերում էր Փաշինյանի` Անվտանգության խորհրդում հնչեցրած մտքին, թե 1986-ի կարգավիճակին վերադարձ չի լինելու։ Ուզում էի հարցնել՝ թիվը սխա՞լ է նշել՝ նկատի ունի, որ Արցախը մարզի կարգավիճակ չի՞ ունենալու, թե՞ ուրիշ բան։ Ասենք՝ ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի կազմում այլ կարգավիճա՞կ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ