«Ինչի էսօրվա նախարարները չարաշահում չեն անո՞ւմ». ՀՀԿ խոսնակը՝ «Հյուսիս-Հարավի» ձախողման մասին
Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. դա շինծու քաղաքական հետապնդում է, քաղաքական պատվեր եւ կարված գործ է: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դեռեւս 2018-ի մայիսին ասել եմ, որ Հայաստանում այլեւս որեւէ մեկն ապահովագրված չէ, որ կարող է ձերբակալվել, կալանավորվել, շինծու գործ սարքել նրա վրա: Հիշում եք չէ՞ գաղտալսումները, Նիկոլ Փաշինյանի հայտարաարությունը, որ կա՞ տենց դատավոր, իմ ասածը չանի»,-ասաց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների վերաբերյալ քննիչ հանձնաժողով հրավիրելուն, Շարմաազանովն ասաց. «Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմի եւ առհասարակ, որեւէ լուրջ խնդրի հետ կապված որեւէ թաքցնելու բան չունի: Սերժ Սարգսյանի օրոք հայ ժողովուրդը հաղթել է ապրիլյան պատերազմում: Մենք որեւէ բան թաքցնելու հանձնաժողովից չունենք: Ավելին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ ապրիլյան հանձնաժողովը կփարատի հասարակության բոլոր մտահոգությունները:
Ապրիլյան հանձնաժողովի անդամները ավելի արդար կլինեին, որ լսեին ընդդիմության կոչերը, հրավիրեին Նիկոլ Փաշինյանին եւ պարզեին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից, որ Ադրբեջանը մտնի ԵՏՄ: Արդյոք վերջերս, որ նա Սանկտ Պետերբուրգում էր եւ հանդիպում էր ՌԴ նախագահի հետ, այնտեղ ինքն ասե՞լ է, որ ինքը կարծում է, որ դա պայմանավորված պատերազմ էր: Թե՞ էլի իրավիճակ է փոխվել վարչապետի մոտ»:
ՀՀԿ խոսնակը կոչ արել լրագրողներին այդ հարցը տալ Փաշինյանին. «Երկրորդ, ասեք՝ երբ ասում էիք, որ Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու միակ շարժառիթը շանտաժն էր, երբ Սանկտ պետերբուրգում ելույթ էիր ունենում, էլի կարծում ես, որ Հայաստանը շանտաժով է մտե՞լ, թե՞ պետական շահն է գերակա»:
Շարմազանովին հարց ուղղեցին, թե ինչու իրենց իշխանության օրոք ձախողվեց «Հյուսիս-Հարավը», ինչին նա արձագանքեց. «Ես այդ հարցի պատասխանը չունեմ, որովհետեւ կարծում եմ այդ ծրագիրը երկար ժամանակի համար է արվել, բայց մեր իշխանությունն ընդհատվեց 2018 թվականին: Ինչի էսօրվա նախարարները չարաահում չեն անո՞ւմ, երկու փոխնախարար ձերբակալվել է կաշառքի համար»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ