Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը` 2019 թվականի 5 ամենաթերագնահատված քաղաքական իրադարձություններից մեկը
Ամերիկյան The Washington Post պարբերականը ներկայացրել է, իր վարկածով, 2019 թվականի 5 ամենաթերագնահատված քաղաքական իրադարձությունները:
3-րդ կետում, որը վերաբերում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքներին, հոդվածագիր Ահարոն Բլեյքը հիշատակել է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
«Եվ վերջապես եկավ Հայոց ցեղասպանության հարցը: Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի դաշնակից քրդերի վրա հարձակումներից և Ռուսաստանի հետ մերձեցումից հետո, Սենատն առաջին անգամ ցանկություն հայտնեց հարյուրամյակ առաջ տեղի ունեցածը բնորոշելու որպես «ցեղասպանություն»: Դա տեղի ունեցավ տասնամյակներ շարունակվող մերժումից հետո: Այն տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը շարունակաբար ձգձգում էր այս հարցը՝ ամենայն հավանականությամբ Դոնալդ Թրամփի ցանկության պատճառով՝ պահպանել լավ հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Եվ հիմա էլ նախագահական աշխատակազմը նշում է, որ Սենատի բանաձևը չի արտահայտում իրենց դիրքորոշումը:
Թրամփն առաջին նախագահը չէ, որ դա ցեղասպանություն չի անվանում, նա ընդամենը վերջինն է այդ երկար ցուցակում: Բարաք Օբաման 2008-ի նախագահական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ ինքը դա կանվանի ցեղասպանություն, բայց երբեք էլ այդպես չվարվեց որպես նախագահ»,- նշում է հոդվածագիրը:
Մարդու իրավունքներին վերաբերող կետից բացի՝ 5 ամենաթերագնահատված քաղաքական իրադարձությունների շարքում նշվել են նաև ԱՄՆ դատական համակարգի վերափոխումը, Վիրջինիա նահանգի նահանգային ներկայացուցիչների սկանդալները, մի քանի երկկուսակցական բանաձևերի ընդունումը և փախստականների հարցում ԱՄՆ վարած քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը: Բանաձևի նախաձեռնությունը պատկանում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Թեդ Քրուզին: Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում:
Նշենք, որ բանաձևն օրենքի պարտադիր ուժ չունի, այն արձանագրում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ընկալմանը։
Մինչ այդ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։


















































«Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է. բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ