Ղազախստանը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական համագործակցության համաձայնագիրը
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է «Ղազախստանի հանրապետության կառավարության և Թուրքիայի հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության համաձայնագրի վավերականացման» մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. սեպտեմբերի 13-ին՝ Անկարայում: Փաստաթուղթը ենթադրում է ռազմական համագործակցության երկարաժամկետ զարգացում՝ հավասար իրավունքների և փոխադարձ շահերի սկզբունքներով: Համաձայնագրում խոսվում է զինվորականների կրթության, զորավարժությունների իրականացման, օդային ճանապարհով ռազմական կարողության տեղափոխման, բժշկական օգնություն հասցնելու, գիտական և տեխնիկական ոլորտներում հետազոտությունների անցկացման և համագործակցության մասին:
Ղազախ կուրսանտների ուսուցումը Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական կրթարաններում իրականացվում է անվճար: Մոտ 200 ղազախ սպաներ արդեն ավարտել են իրենց կրթությունը Թուրքիայում, ներկայումս այնտեղ սովորում է ևս 20-ը: Բացի այդ, Ղազախստանի պաշտպանության նախարարության ևս 14 սպա վերապատրաստում է անցնում Թուրքիայի ուսումնական կենտրոններում: Իսկ Ղազախստանի ազգային պաշտպանության համալսարանում ուսանում է Թուրքիայի 16 զինծառայող:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ