Կրակոցներ Կոտայքի մարզում. կա վիրավոր
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Ա.Ս.-ի ծննդյան արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ, ձերբակալվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Արա Հայրապետյանը:
Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների ընթացքում տեղեկություններ են ստացել, որ ծննդյան արարողության ժամանակ Ա. Հայրապետյանը՝ լինելով ոչ սթափ վիճակում, մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած ապօրինի ատրճանակով դեպի վեր մի քանի անկանոն կրակոց է արձակել:
Կրակոցներ արձակելուց հետո Ա. Հայրապետյանը իրեն պատկանող BMW մակնիշի 35 MM 839 համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել է Գառնի գյուղ և BMW-ի մեջ՝ ըստ նախնական տեղեկությունների, ատրճանակից անզգուշաբար կրակոց է արձակել, ինչի հետևանքով էլ ձախ ոտքի մասում ստացել է հրազենային վնասվածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրան տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են ատրճանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է, իսկ ձերբակալվածն էլ նախկինում ավազակային հարձակում կատարելու և խուլիգանության հատկանիշներով եղել է դատապարտված:
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի և 285 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ