Փաշինյանն ինչ անձնական պահանջ ունի, անում է պետական բյուջեի հաշվին. նա պետբյուջեին վերաբերվում է այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին. Անդրանիկ Թևանյան
Եթե անձն առաջնորդվում է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսով, դա գրեթե նույնն է, եթե ասի՝ «պետությունը ես եմ», արդյունքում՝ օջախի բյուջեն դառնում է նրա անձնական բյուջեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին սպասարկելու համար տրամադրվող ծախսերին՝ կառավարական առանձնատան վերանորոգում, վարչապետին, ապա նրա դստերն սպասարկելու համար ձեռք բերված ավտոմեքենաներ:
«Նա պետական բյուջեին վերաբերվում է որպես ընտանեկան բյուջե: Չէ՞ որ ժողովուրդն իր ընտանիքն է, իսկ ժողովուրդ ասելով՝ նա իրեն նկատի ունի: Արդյունքում մենք ստանում ենք կատարյալ դեմագոգիա: Նա նշում է, թե կառավարական ճոխ առանձնատունը վերանորոգել է, քանի որ այն ժողովրդի առանձնատունն է, և վարչապետինն է, ոչ թե իրենը: Իսկ նա իրեն պատկերացնում է ցմահ վարչապետ»,- ասաց Թևանյանը՝ ընդգծելով նաև, թե պատմությունից հայտնի է, որ հիմնական հանցագործությունները կատարվում են ժողովրդի անունից՝ լինեն պատերազմներ, պետության ներքին քաղաքականություն, թե որևէ այլ բան:
«Վարչապետը հայտարարում է, թե կոռուպցիայով չպետք է զբաղվել, և իմ կարծիքով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն անկեղծ է այդ առումով: Նրա քաղաքականությունը հետևյալն է՝ ինչի պահանջ ունի, անում է պետական բյուջեի հաշվին: Թվում է, թե այստեղ կոռուպցիա չկա, բայց երբ ասում է՝ «Հայաստանն իմ օջախն է», այդ տրամաբանությամբ օջախի բյուջեն դառնում է նրա անձնական բյուջեն: Ուրեմն՝ բյուջեի հետ կարելի է վարվել այնպես, ինչպես բոլորս վարվում ենք մեր ընտանեկան բյուջեի հետ: Մենք մեր ընտանիքից չենք գողանում, չէ՞»,-ասաց քաղաքագետը։
Վերջինս նշեց նաև, թե վարչապետին ու նրա ընտանիքին սպասարկելու համար կատարված գնումները կամա, թե ակամա արդարացնում են նախկին իշխանություններին: «Ի՞նչ է ստացվում՝ փաստորեն նախկին իշխանության առաջին դեմքը՝ Սերժ Սարգսյանը, հին ու մաշված ավտոմեքենայով է շրջել, հին ու մաշված առանձնատանն է բնակվել: Փաստորեն, նախկին իշխանությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապրել է բավական համեստ կյանքով»,-ասաց նա:
Թևանյանի խոսքով՝ պետական ծախսերի, սպասարկումների առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 քննադատը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է: «Նա նախկինում քննադատում էր ճոխությունները, որպեսզի հասարակության տարբեր շրջանակներից կարողանար պոպուլիստական տեխնոլոգիաներով դիվիդենտներ հավաքել: Դա ստացվում էր, քանի որ, երբ հասարակության մեկ երրորդից ավելին, ըստ պաշտոնական տվյալների, աղքատ է, նման տեխնոլոգիաները հեշտ են կիրառվում: Իհարկե, բովանդակային հարցեր չեն քննարկվում, բայց ձևական առումով դա մարդկանցից էմոցիա է փախցնում»,- ասաց Թևանյանը։
Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն մեկ այլ պաշտոնյա աներ նույնը, հասարակությունը դրան այդքան ուշադրություն չէր դարձնի, քանի որ հենց Փաշինյանից է լսել «հակաօլիգարխիկ» հայտարարություններ, և հասարակությունը նրան հիշեցնում է բոլոր այն խոսքերը, որը նախկինում նա հնչեցրել է:
Թևանյանն ընդգծեց նաև, թե երևույթը միայն հայաստանյան չէ: «Սա հեղափոխականների հատուկ ֆենոմեն է, որը կոչվում է հեղափոխության առաջին ալիքի հիվանդություն: Դա և՛ ֆրանսիական հեղափոխության դեպքում է արձանագրվել, և՛ բոլշևիկյան հեղափոխության, և տարատեսակ այլ հեղափոխությունների: Վրացական «Վարդերի հեղափոխության» մասին խոսում էին, թե ահա անկեղծ և ազնիվ առաջնորդ է եկել, բայց իշխանություններն ուղղակի զբաղված էին տնտեսվարողներից սեփականություն խլելով, և հակակոռուպցիոն պայքարի անվան տակ կենտրոնացված տնտեսական համակարգ ձևավորեցին: Դրա ընդօրինակումը մենք հիմա տեսնում ենք Հայաստանում»,- ամփոփեց քաղաքագետը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ