Անվտանգության տեսանկյունից ի՞նչ միջոցառումներ են կատարվել և ո՞վ է ստանձնել շահագործման ընթացքում անվտանգության պատասխանատվությունը. բաց նամակ
ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար,
պարոն Ֆելիքս Ցոլակյանին,
«Երևանի այլընտրանքային
քաղաքապետարան»
նախաձեռնության ղեկավար Սոնա
Աղեկյանից
Հեռ. 043220487,
Հասցե` Ս. Վրացյան 71
Բաց նամակ՝ տեղեկատվության ստանալու մասին հարցում
Համաձայն տեղեկատվության և ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝ պահանջում եմ հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել, թե արդյոք կատարվե՞լ են անհրաժեշտ ստուգումներ, փորձարկումներ մեր մայրաքաղաքի Հանրապետության Հրապարակի ամանորյա տոնածառի հարակից տարածքում կառուցված մետաղական կոնստրուկցիոն վերգետնյա անցման անվտանգության նկատառումներով:
Անհանգստությունս հիմնավորեմ. քանի որ այսօր, ապա նաև մոտակա օրերին Հանրապետության հրապարակը ակնկալվում է, որ բազմամարդ է լինելու, մետաղական կոնստրուկցիայի և' վրա, և' տակ` ներքևում կլինեն ՀՀ հպարտ քաղաքացիներ, ապա պատասխանեք խնդրեմ, ո՞վ է ստանձնել մեր քաղաքացիների անվտանգության պատասխանատվությունը, ո՞վ է հանդիսանում նշված մետաղական կոնստրուկցիայի շահագործման պատասխանատուն:
Տեղեկացրեք նաև, թե ի՞նչ ընթացակարգով է կատարվել վերգետնյա անցման մետաղական կոնստրուկցիայի համար նախատեսված մրցույթը: Օդում կախված լուրերի համաձայն՝ այս վերգետնյա անցման համար ծախսվել է 44 միլիոն ՀՀ դրամ: Այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է արդոք իրականությանը, եթե` ոչ, ապա ինչքա՞ն է ծախսվել մեր պետական միջոցներից և ի՞նչ չափորոշիչներ են կիրառվել մրցույթի ժամանակ ընտրություն կատարելիս:
Տեղեկացրեք նաև, թե անվտանգության տեսանկյունից ի՞նչ միջոցառումներ են կատարվել և ո՞վ է ստանձնել շահագործման ընթացքում անվտանգության պատասխանատվությունը:
Ակնկալում եմ պատասխանն ստանալ հնարավորինս սեղմ ժամկետում և, խնդրում եմ, գրությունս չվերահասցեավորել Երևանի քաղաքապետարան, քանի որ այնտեղից պատասխան չի տրվում:
Դիմող` Ս. Աղեկյան
21.12.2019 թվական


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ