15 միլիոն դրամ՝ Դատախազության համար նոր ավտոմեքենա գնելու համար
Կառավարության պահուստային ֆոնդից հերթական անգամ գումար է տրամադրվել, այս անգամ՝ ՀՀ Գլխավոր դատախազությանը։ Պարզվում է՝ Դատախազությունը նոր ավտոմեքենայի կարիք ունի, ուստի Կառավարության կողմից այդ նպատակի համար տրամադրվել է 14 միլիոն 900 հազար դրամ, գրում է 168.am-ը։
Նշենք, որ այս նոր ավտոմեքենան 2019 թվականի պետական բյուջով նախատեսված չի եղել, և հիմա գործադիրը ստիպված է հերթական անգամ փոփոխություն կատարել պետբյուջեում։
Նկատենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը Դատախազությանը 14.9 միլիոն դրամով նոր ավտոմեքենա գնելու նախագծի վերաբերյալ առարկություններ էր ներկայացրել։ Ըստ այդմ՝ քանի որ անվտանգության ապահովման ծառայությունների վարվող քաղաքականությունն ուղղված է նրան, որ անվտանգության ծառայություններին սպասարկող մեքենաների պահպանումը և շահագործումը վերապահվում է ԱԱԾ Պետական պահպանության ծառայությանը, առաջարկվում է մեքենան ձեռք բերելուց հետո այն ԱԱԾ ՊՊԾ-ին ամրացնել, իսկ գումարը հատկացնել ոչ թե Դատախազությանը, այլ ԱԱԾ ՊՊԾ-ին։ Չնայած դրան, սակայն, ի վերջո, գումարը հատկացվել է Դատախազությանը։
Նշենք, որ ավտոմեքենայի գնման գործընթացը նախատեսվում է իրականացնել այս տարվա դեկտեմբերին։
Ավտոմեքենայի գնման գործընթացն իրականացվելու է՝ ըստ ՀՀ կառավարության 24.07.08թ. 830-Ն որոշման չափորոշիչների, որոնց համաձայն՝ մեքենայի վազքը չի կարող գերազանցել 1000 կիլոմետրը, իսկ արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ։
Ստացվում է, որ Գլխավոր դատախազության համար պետք է ձեռք բերվի 2019 թվականի արտադրության ավտոմեքենա։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ