Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ
Հայաստան

Որևէ իշ­խա­նու­թյան օրոք այս­պի­սի թշնա­մանք չի եղել․ Գևորգ Պետրոսյան

«Փաստ»-ը գրում է․

«Երկրում առկա մթնոլորտը, դրանից բխող խնդիրները, ըստ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի, փոխկապակցված են։

Նրա խոսքով, այսօր այլախոհությունը ճնշելու խնդիրը միայն քաղաքական հարթությամբ չի սահմանափակվում, այլ դրսևորվում է նաև հասարակական դաշտում, իսկ օրինակները բազմաթիվ են։

«Իշխանությունը տառապում է անսխալական լինելու գաղափարով և բացահայտ անհանդուրժողականություն է դրսևորում քաղաքական այլախոհության նկատմամբ։

Իշխանության քիմքին ոչ հաճո կարծիքի հանդեպ նման անհանդուրժողականություն երբևէ չի եղել։

Բայց այստեղ ես տեսնում եմ իշխանության ապիկարությունը. թուլության ապացույց է, երբ թե՛ քաղաքական, թե՛ միջանձնային հարաբերություններում որևէ մեկը պատրաստ չէ լսել դիմացինին։ Դրա համար համատարած թշնամանքի մթնոլորտ է սերմանվել, և այս իրավիճակը իշխանության պատասխանատվության տիրույթում է։

Իսկ այդ մթնոլորտն ունի նաև իր տնտեսական հետևանքները։

Ազդում է պոտենցիալ ներդրողների կողմից ներդրումներ իրականացնելու ցանկության վրա։ Ով տեսնի, որ մի երկրում կա բացահայտ թշնամանքի, այլակարծությունն այսպես գնդակահարելու, հետապնդելու մթնոլորտ, երբեք այդ երկիր ոտք չի դնի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց պատգամավորը։ Խոսելով վերոնշյալ մթնոլորտի վտանգավորության մասին՝ նա նկատեց.

«Երբ ոչ միայն քաղաքական, այլև հասարակական գործիչները, առանձին քաղաքացիներն, օգտվելով Սահմանադրությամբ վերապահված իրենց կարծիքը ազատորեն արտահայտելու և այն պնդելու իրավունքից, ասում են մի բան, որն իշխանության սրտով չէ, ենթարկվում են գրոհի, հարձակման, ինչն ամոթալի է։

Վատ պատմություն է կերտվում, վատ ավանդույթներ են ձևավորվում։ Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանում թշնամանքի մթնոլորտն այնքան կխորանա, որ այլևս հետդարձի հնարավորություն չի լինի, և կլինեն քաղաքացիական բախումներ։

Դրա համար իշխանությունը պետք է ամաչի՝ հիշի, թե մինչև իշխանության գալը համերաշխության, միմյանց նկատմամբ հարգանքի, կառուցողական աշխատանքի ինչ կոչեր էր անում, ու տեսնի, թե այսօր որքան է հեռացել իր նախընտրական խոստումներից։ Ես քննադատաբար եմ վերաբերվել նաև նախկին իշխանություններին, երբ որևէ նախագիծ նրանց կողմից դիմադրության է հանդիպել։

Բայց, հավատացեք, որ Հայաստանում որևէ իշխանության օրոք այսպիսի միջհասարակական թշնամանք, ատելություն դեռ չի եղել։ Երբ վարչապետը քննադատում է ատելության խոսքը, առաջին հերթին իրենից պետք է սկսի, որովհետև ատելության ամենամեծ խոսքն ինքն է հնչեցնում։ Նա պետք է օրինակ ծառայի բոլորի համար, որ բոլորը դադարեն միմյանց ատել»։

Գ. Պետրոսյանը շեշտեց, որ «live»-երից մեկով էլ վարչապետը կարող է այլախոհների հանդեպ թշնամանք չցուցաբերելու մասին կոչ անել.

«Բայց «live» է մտնում ու հակառակը՝ թաթիկները կտրելու մասին հայտարարություն է անում։ Այս պայմաններում մարդիկ մտածում են, որ եթե երկրի վարչապետը թաթիկ կտրելու սիրահար է, ինչու իրենք էլ այդ սիրով չտառապեն։ Ցանկացած քաղաքացի այս երկրում տեղի ունեցող ինչ-որ մի երևույթի համար պատասխանատու է, բայց այս մթնոլորտը սերմանվել և խրախուսվում է իշխանության կողմից։

Նպատակի հիմքում այն է, որ ընդդիմադիր կեցվածք ունեցողները վախենան իրենց տեսակետները հնչեցնելուց, մտածեն, թե երեկոյան ֆեյքերը հարձակվելու են, բայց անձամբ ինձ և իմ գործընկերներին նշվածներն ամենևին չեն ճնշում։

Այդ ֆեյքերը, նման անսկզբունքային արարածները, որոնք գործում են ոչ թե համոզմունքով, այլ ցուցումով, ապագա չունեն։ Երբ իրենք զրկվեն աջակցությունից, համալրելու են պարապների և հիմարների շարքերը»։

Պատգամավորի հետ զրույցում անդրադարձանք նաև դատաիրավական համակարգին, անցնող տարում տեղի ունեցած գործողությունների ազդեցությանը։ Գ. Պետրոսյանը շեշտեց, որ ինչպես ցանկացած ոլորտ, դատական համակարգը ևս մշտապես կատարելագործման կարիք ունի։

«ԲՀԿ-ն միշտ ասել է, որ, այո՛, դատարանների աշխատանքը լիարժեք չի գոհացնում հասարակությանը։ Մենք հիմա էլ ենք պնդում, որ արտագաղթը ոչ միայն սոցիալական և տնտեսական, այլև արդարության ու արդարադատության դեֆիցիտով է պայմանավորված։

Այդուհանդերձ, գործադիր իշխանության կողմից դատական համակարգի նկատմամբ այսպիսի տոտալ գրոհ դեռ երբեք չի եղել, հաշվի առնենք նաև Սահմանադրական դատարանի նկատմամբ ստեղծված իրավիճակը, ինչը մեզ համար անընդունելի է։ Այսօր իրենց համար անցանկալի ՍԴ դատավորներին ամեն գնով ուզում են վռնդել իրենց կարգավիճակից։

Եթե մի երկրում գործադիր իշխանությունը հետապնդում է դատարաններին, արգելափակում է դատարանների մուտքերը, չի թույլատրում, որ դատավորը մուտք գործի իր աշխատավայր, դրանից մեծ խայտառակություն գոյություն չունի։

Բացի այդ, դեռ չգիտենք, թե այս ամենի հետևանքներն ինչպես ենք մարսելու։

Ապագա չունի այն երկիրը, որտեղ գործադիր իշխանությունը հեծնում է դատական համակարգի ուսերին։ Եթե արդարադատություն իրականացնողը սպասում է ինչ-որ ցուցումի, կամ վախենում է օրենքի շրջանակում որոշում կայացնել, դրանից մեծ վտանգ չկա։

Այս խնդիրը ևս ազդում է պոտենցիալ ներդրողների վրա, որովհետև յուրաքանչյուր անձ առաջին հերթին դիտարկում է տվյալ երկրի դատական համակարգի անկախ լինելու կամ չլինելու հարցը։

Եթե վստահ չլինեք, որ ձեր գործընկերների հետ հնարավոր դատական վեճը քննող մարմինն անկախ է, և տեսնեք, որ կա հրապարակից մատ թափ տալով ղեկավարում, ներդրում չեք անելու»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ անվստահության մթնոլորտն էր պատճառը, որ այս տարի մեր աշխարհասփյուռ հայրենակիցներն ամենաքիչ հանգանակությունն արեցին Հայաստան համահայկական հիմնադրամին։

«Բայց չէ՞ որ իշխանությունն ասում էր, որ եթե գանք՝ վստահության մթնոլորտը կվերականգնվի, մեր հայրենակիցներն ավելի շատ ներդրումներ, հանգանակություններ կանեն։

Ինչո՞ւ հակառակը եղավ, որովհետև իրենք էլ են տեսնում, որ կա բացահայտ թշնամանքի, հետապնդման մթնոլորտ, ամբողջ օրակարգը ծանրաբեռնված է այս կամ այն անձին ձերբակալելու, բռնելու, ասֆալտին փռելու լուրերով»,-ասաց նա՝ զուգահեռ շեշտելով, որ հանցագործներն, իհարկե, պետք է պատժվեն, բայց այստեղ ավելի շատ հարցն այն է, թե այդ ամենից ժողովուրդն ի՞նչ է շահել։

«Իրականում նույն մանկավարժը սոված է, բժիշկը նայում է պացիենտի ձեռքին, դասախոսը աղքատության ճիրաններում է, ոստիկանն ամիսը փակում է պարտքացուցակներում գրանցվելով և այդպես շարունակ։

Նրանց կյանքը ոչ մի կերպ չի բարելավվել։

Ընդամենը մի քանի ընտանիքի կյանք է բարելավվել, բայց ժողովուրդը հեղափոխություն չէր արել, որ մի քանի ընչազուրկներ, ընչաքաղցներ բազմեն մեքենաներին ու բազկաթոռներին, նկարվեն ու լավ զգան դրանից։ Այս ամենին գումարած՝ աննախադեպ ակտիվություն ունեն այլասերված հակումների տեր մարդիկ, որոնք, ամենայն հավանականությամբ, նաև դրսից աջակցություն ունեն։ Սա է մթնոլորտը։

Դրա համար իշխանությունը, ի դեմս առաջին դեմքի, խելքը գլուխը պետք է հավաքի, լրջանա ու չմոռանա, թե ինչ խոստումներ է տվել ժողովրդին, և, օգտվելով նաև բոլոր շահագրգիռ անձանց աջակցությունից, հասնի խնդիրների լուծմանը»,-ասաց նա։

Անդրադառնալով նաև օրենսդրական դաշտին, խոսելով օրենսդիրում ընդդիմության աշխատանքների մասին՝ Գևորգ Պետրոսյանը նախ իր օրինակը բերեց. «Ամենաշատ քանակով օրենսդրական նախաձեռնություններ նեկայացնող պատգամավորներից մեկն եմ, բայց քանի որ իշխանությունը դժկամությամբ է մոտենում իմ նախաձեռնություններին, բոլոր նախաձեռնությունները մերժվել են։

Այդուհանդերձ, ես չեմ ընկճվում, որովհետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինձ չի առաջադրել այս իշխանությանը կամ որևէ ներկայացուցչի դուր գալու համար։

Մեզ ժողովուրդը մանդատ է տվել, որ իր խնդիրները լուծենք, և նորից ակտիվ ենք լինելու՝ անկախ նրանից, թե դա ում քիմքին է հաճելի, ում՝ ոչ։ Մեզ շատ քիչ է հետաքրքրում, թե այս կամ այն պաշտոնյան մեր նախաձեռնություններին ինչ գնահատական կտա։ Խոսքը, իհարկե, մասնագիտական ու գիտական գնահատականների մասին չէ։

Իսկ կենցաղային վերաբերմունքը, երդվյալ մերժողական մոտեցումն անձամբ ինձ երբեք չի ընկճել»։ Նա նշեց, որ իրենց խմբակցության գործունեությունը բարձր է գնահատում. «Որովհետև որևէ բանում չենք թերացել, մեր կուսակցության ղեկավարն ամենօրյա հանդիպումների մեջ է, լսում է, լուծումներ է տալիս, մյուս պատգամավորներն էլ իրենցից կախված ամեն ինչ անում են։

Հիմա մենք մեղավոր չենք, որ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ցանկացած լավ բան եթե պետք է վերագրվի մեզ, ապա իշխանությունը դժկամություն է դրսևորում, իսկ ցանկացած վատ բան, որ կարող է կապվել մեր անվան հետ, իշխանությունը ջանասիրաբար նպաստում է այդ տեղեկատվության տարածմանը»։

Այդուհանդերձ, Գ. Պետրոսյանը շեշտեց, որ չի կարող ասել, որ ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունը բացարձակ և անվերապահ թշնամանք է ցուցաբերում ամբողջ ընդդիմության նկատմամբ.

«Լինում են նախաձեռնություններ, որոնց կողմ ենք քվեարկում բոլոր ուժերով, որովհետև հասկանում ենք, որ դա իսկապես բխում է պետության, պետականության ամրապնդման և ժողովրդի շահերից։

Այնուամենայնիվ, չեմ կարող պնդել, որ կա հանդուրժողականության մթնոլորտ։ Եղել են հարցեր, որոնց քննարկման ժամանակ առանձին պատգամավորներ ասել են՝ թույլ տվեք շեղվել օրակարգից, և, շուռ գալով, լրիվ անձնական հարցի մասին են խոսել, ինչը բացարձակ հարիր չէ թե՛ պատգամավորին, թե՛ ընդհանրապես Ազգային ժողովին։

Խորհրդարանում հանդուրժողականության մթնոլորտը ցածր եմ գնահատում և անձնապես կարծում եմ, որ այսօր խորհրդարանը դեռ չի ազատվել կառավարության կցորդը լինելու կարգավիճակից»։

Ամփոփելով՝ պատգամավորը նշեց, որ ցանկանում է թե՛ գալիք, թե՛ հաջորդ տարիներին իրապես ի կատար ածվի արդեն ամրագրված՝ խորհրդարանական պետության դրույթը։