Արտասահմանյան ներդրումները վերջին տարիներին
Տարվա ամփոփման ամենամեծ սպասելիքը հարկավ ներդրումների տվյալների հետ է կապված: Խոսքը հատկապես օտարերկրյա ներդրումների մասին է:
Իշխանավորների համար միշտ էլ արտերկրից կատարվող ներդրումներն առանձնակի հպարտության թեմա են: Դա միշտ նկատվել ու ներկայացվել է՝ որպես պահի իշխանավորի վարած տնտեսական քաղաքականության հանդեպ վստահության արդյունք: Նման մոտեցումը հնարավոր է, որ որոշակի հիմք ունի: Չնայած, որ հակասության մեջ է մեր երկրում մոտ մեկ տարի առաջ ձևավորված ընկալումների ու իրավիճակի հետ:
Արտասահմանյան ներդրումների մասին վերջին շրջանի ամենահայտնի «հրապարակում-աղյուսակը» սա է: Այն կասկածից վեր է` ինչպես կեսարի կինը: Մեր երկրում 2017թ․ առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 68 մլն դոլար: Երկրորդ եռամսյակի ծավալը համեստ էր` 29.1 մլն դոլար: Երրորդում ցուցանիշն աճում է՝ դառնալով 50.9 մլն դոլար: Իսկ վերջին եռամսյակը, սպորտային բառապաշարով ասած, ռեկորդային է` 101.8 մլն դոլար: 2017թ․ ձևական առումով տիպային է․ այն ի ցույց է դնում մեր տնտեսության ներդրումային կառուցվածքը: Կառուցվածք, որի համաձայն ներդրումների ամենափոքր հատվածը բաժին է ընկնում երկրորդ եռամսյակին, ապա աճում երրորդում, բարձրակետ արձանագրում չորրորդում, հետո մի փոքր նվազում հաջորդ տարվա առաջին եռամսյակում:
Այս տրամաբանության համաձայն 2018-ի առաջին եռամսյակը ևս բարձր ցուցանիշ արձանագրեց` 92.4 մլն դոլար: Սա, ըստ նշված տրամաբանության, որոշակի իմաստով նախորդ տարվա երկրորդ կիսամյակի իներցիայի արդյունք էր:
2018-ի գարնանային քաղաքական փոփոխությունների ընթացքում շատերն էին ենթադրում, որ ներդրումային գործընթացը նոր թափ կստանա ու նոր «բարձունքներ կարձանագրվեն»: Սպասումները չարդարացան: Խոսքը քաղաքական ու լայն հասարակական շրջանակների սպասումների մասին է: Տնտեսությամբ հետաքրքրվողները գիտեն, որ քաղաքական ցնցումային ու անկայուն իրավիճակը ամենաաննպաստն է արտերկրյա ներդրումների համար:
«Փողը կայունություն է սիրում ու կանխատեսելիություն» պնդումը դեռ երբեք չի հերքվել: 2018թ․ ներդրումներին վերաբերող ամենահայտնի «հրապարակում-աղյուսակն» արձանագրել է, որ երկրորդ եռամսյակի ներդրումների ծավալը կազմել է 8.9 մլն դոլար: Այս թիվը հետո վերանայվեց: Բնականաբար` ավելի մեծացավ: Եթե չեմ սխալվում, Կենտրոնական բանկն այն փոխեց՝ դարձնելով մոտ 14 մլն դոլար: Սակայն միևնույնն է անկումը կտրուկ էր:
2018թ․ երրորդ եռամսյակը լավատեսական տրամադրություններ ծնեց: Այդ լավատեսական սպասումների արդյունքում էլ համացանցում հայտնվեց ներդրումների ամենահայտնի «հրապարակում-աղյուսակը», որի համաձայն երրորդ եռամսյակի ցուցանիշը 75.5 մլն դոլար էր: Նորից վերակենդանացան լավատեսական տրամադրությունները: Քաղաքական շրջանակներում սկսեցին ներդրումների հնարավոր աճը կապել խորհրդարանական ընտրությունների հետ: Ընտրությունները կայացան, բայց «հրապարակում-աղյուսակը» շարունակություն չունեցավ: Որովհետև չորրորդ եռամսյակը, ֆինանսական «ավանդույթը խախտելով», ավելի փոքր թիվ արձանագրեց` 67 մլն դոլար: Փոխարենը նվազելու ավանդույթին հավատարիմ մնաց 2019թ․ առաջին եռամսյակը: Հավատարիմ մնաց ավելի փոքր ցուցանիշ արձանագրելով` 34.6 մլն դոլար:
Բայց այս ընթացքում փոփոխվեց ներդրումների մասին տեղեկատվության հրապարակման մեթոդաբանությունը: Օտարերկրյա ներդրումների մասին տվյալները սկսեցին հրապարակվել զուտ հոսքերով: Խոսքը մուտքերի ու ելքերի մասին է: Հետևաբար որոշակի ժամանակաշրջան պետք է ամփոփել հստակ պատկեր ունենալու համար:
Այն, որ ներդրումների ծավալը գոհացուցիչ չէ, կարելի էր ենթադրել: Այդ ենթադրության մասին խոսում է ոլորտի մասին իշխանությունների լռությունը: Առայժմ կարելի է բավարարվել խորհրդարանական քննարկումների ժամանակ հնչած հետևյալ պնդմամբ. «Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թ. 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 32,6 մլրդ դրամ կամ շուրջ 68 մլն դոլար։ Խոսքը մուտքերի և ելքերի տարբերության մասին է։ Դա այն գումարն է, որն ուղղակի ներդրումային հոսքերի արդյունքում մնացել է Հայաստանի տնտեսության մեջ»։ Հետևաբար՝ 2019-ի տվյալների մասին առայժմ կարելի է ենթադրություններ անել: Մինչև հրապարակվեն տարին ամփոփող պաշտոնական թվերը:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ