Կարեւոր փոփոխություն հունվարի 1-ից. որ դեպքում վարորդները կարող են զրկվել վարորդական իրավունքից
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հունվարի 1-ից կարեւոր փոփոխություն է սպասվում վարորդների համար: Ներդրվել է ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգ, որը մեծ աղմուկ է հանել քաղաքացիների շրջանում։ Եվ հենց դա է պատճառը, որ օրենսդրական փաթեթի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դեկտեմբերի 23-ին խորհրդարանում նախատեսում է քննարկում շահագրգիռ կողմերի հետ:
Ընդ որում, նշենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունումից հետո «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ վերջինս դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք ընդունված օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը:
Նշենք, որ այս օրենքի փոփոխությամբ քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից տուգանքը վիճարկելու համար դատարանին վճարեն 4000 դրամ պետտուրք: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից, եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությամբ նախատեսվում է, որ վարորդը մեկ տարի ժամկետով ստանալու է 9 միավոր, իսկ խախտում կատարելիս այդ տարում տրված միավորներից կհանվեն տուգանային միավորներ։ 9 միավորը սպառելու դեպքում քաղաքացին կես տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից, ինչից հետո նրան կրկին տրվում է 9 միավոր։
Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի եւ ստանա վարորդական իրավունք: Օրինակ` մեքենաների պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերը փակելու դեպքում կզրկվի 1 միավորից, խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր: Սակայն սա խախտումների միայն մի մասն է: Իհարկե, կարող են կարեւոր փոփոխություններ լինել, սակայն պետք է բարձրացվի հանրային իրազեկվածությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ