Մեր արմատները «Հիմա»-ում են. Մակունցը՝ իր, Արսեն Թորոսյանի եւ Հակոբ Սիմիդյանի՝ ՀԱԿ-ի թիմում լինելու մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են՝ Դուք եւ Հակոբ Սիմիդյանը հաճախ եք կանչում «Իմ քայլի» անհնազանդներին, նրանց մշակում, ճի՞շտ է՝ հարցրինք ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Չկա նման բան, ընթանում են ընդամենը քննարկումներ»:
Դե, ասենք` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ԱԺ բերած, հանձնաժողովում հակազդեցության արժանացած դեղերի մասին օրենքի մասով կին պատգամավորներին կանչել եք, բացատրություն պահանջել, այդ թվում` «ԱԺ-ն կառավարության հենարանը չէ» հայտարարության մասով։
«Ինչ վերաբերում է կառավարության հետ աշխատանքներին, մենք գտնում ենք, որ լավ կլինի՝ կառավարության հետ նախապես քննարկումներ լինեն, եւ եթե հնարավոր է` փոխըմբռնման որոշակի ձեւաչափ մշակենք, թե ինչպես ավելի արդյունավետ աշխատենք։ Միեւնույն ժամանակ մենք ողջունում ենք, որ պատգամավորներն արտահայտում են իրենց սեփական տեսակետները։ Ես եւ պարոն Սիմիդյանը զրույց ունեցել ենք տիկին Բադալյանի հետ, որն իր տեսակետն էր հայտնել ընդամենը»:
«Իմ քայլում» գտնում են, որ Դուք եւ Հակոբ Սիմիդյանը հատուկ վերաբերմունք ունեք Արսեն Թորոսյանի նկատմամբ, որովհետեւ երեքդ էլ ՀԱԿ-ից եք եկել։ «Ոչ միայն ես եւ Արսեն Թորոսյանը լավ հարաբերություններ ունենք, այլեւ բավականին մեծ թվով, այսօր արդեն շատ բարձր պաշտոնյաներ 2008-ին եղել ենք նույն թիմում` «Հիմա»-ում», եւ բացի գաղափարական ընդհանրություններից, այս ընթացքում հասցրել ենք նաեւ ընկերանալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ