«Լուսավոր Հայաստանը» «ռեբրենդինգ» անել ու կուսակցությունը տալ Դավիթ Խաժակյանին
«Իրատես» թերթը գրում է. «Եթե Էդմոն Մարուքյանն իմանար, որ Դավիթ Խաժակյանին Երեւանի ավագանուց հետ կանչելու որոշումն այսքան կհարվածեր իրեն ու իր կուսակցության վարկանիշին, հավանաբար այդքան չէր շտապի Հայկ Մարությանին ջերմեռանդորեն պաշտպանելու հարցում։
Մի քանի օրվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատեց այն խոսակցությունները, թե այդ կուսակցությունից ընդդիմություն դուրս չի գա։ Ավելին, պարզվեց, որ Խաժակյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան ողջ ԼՀԿ-ն միասին վերցրած։ Ընդդիմություն, թե իշխանություն, նախկիններ, թե նորերի որոշ հատված սխալ համարեցին Մարուքյանի որոշումը՝ քննադատելով ավագանիում Դավիթ Խաժակյանի հետկանչի միտքը։
Բայց այս ամենում մի շատ էական հարց կա. իրեն ընդդիմություն հռչակած ուժը «պատժում» է» ավագանու իր անդամին միայն այն պատճառով, որ նրա ղեկավարած խմբակցությունում սուր քննադատություն է հնչել քաղաքապետի հասցեին (գուցե անձնական վիրավորանք հասցնելը յուրաքանչյուր ընդդիմադիր գործչի ճաշակի հարց է, բայց իրական ընդդիմության դեպքում հաստատ նման բառամթերքը չի բացառվում)։
ԼՀԿ-ն հայտարարում է, թե իրենց կուսակցության օրակարգում նման քննադատություն չկա։ Սա առնվազն զավեշտալի է. ինչպե՞ս է հնարավոր լինել ընդդիմություն եւ քննադատության տեսակավորում անել։ Ասենք, ա՛յ, այս քննադատությունը կարելի է, բայց մյուսի դեպքում դա կարժենա մանդատից զրկում։ Մի Խաժակյան մի ողջ խորհրդարանական խմբակցության երեսը պարզ էր դարձնում, էլ չենք ասում կուսակցության։
Նորությու՞ն է, որ Մարուքյանի 18-հոգանոց խմբակցության ՕԳԳ-ն, մեղմ ասած, բանի պետք չէ։ Այս իրավիճակում Էդմոն Մարուքյանը հանրության առաջ ազնիվ լինելու եւ իր դեմքը փրկելու համար ունի մեկ քայլ՝ հրապարակավ ընդունել, որ 2018-ին սխալ է արել, որ չի միացել Նիկոլ Փաշինյանի քայլերթին։
Ըստ այդմ, հիմա ընդունելով սխալը, հայտարարի, որ չեն կարող այս իշխանությանն ընդդիմություն լինել։ Թե չէ կիսատ-պռատ քննադատություններ, անկարեւոր հարցեր մեջտեղ բերել՝ մոռանալով էական խնդիրները, կեսբերան Փաշինյանին քննադատել ու հակընդդեմ այնպիսի մեղադրանքներ լսել նրանից, որ ծպտունը կտրել ու նստել է։ Այսպիսի գործելաոճով ԼՀԿ-ից ընդդիմություն հազիվ թե դուրս գա։ Կարելի է անգամ «ռեբրենդինգ» անել ու կուսակցությունը տալ Դավիթ Խաժակյանին։ Ի՞նչ վատ կուսղեկավար է, որ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ