Մեր օրերի բոլշեւիկները
Վեց տասնյակ մտավորականներ կոչ են արել փոխել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որից հետո իշխանական քարոզչամեքենան եւ նրան կից արբանյակներն այնպիսի աղմուկ բարձրացրին, կարծես հայտարարության հեղինակները պահանջել էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Հայտարարության տակ ստորագրած մտավորականների դեմ սկսված արշավը կեղտոտ է, զզվելի եւ մեզ տանում հասցնում է 1930-ականները, երբ ընկերական ժողովներում դատապարտում էին պարտիայի գծից շեղված իրենց ընկերներին, երբ կոլեկտիվների ժողովում ընկերները կոչ էին անում պարտիայից հեռացնել, անգամ գնդակահարել իրենց ընկերներին:
Հիմա պարտիայի գծից համարձակվել են շեղվել մոտ վաթսուն մտավորական, եւ ագրեսիվ հնազանդ ամբոխը պատրաստ է նրանց ոչնչացնել: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի ազատության օգտին արտահայտվող մտավորականներին արդեն իսկ ձերբակալած, կալանավորած կլինեին, եթե ուժներն այդքան բավականացներ: Չի բավականացնում եւ բավարարվում են բացառապես կեղտոտ եւ անդուր մթնոլորտ ձեւավորելով:
Երբ երկրի առաջին դեմքը իր ելույթներում սպառնում է փռել ասֆալտին, պատերով տալ, խոզի գլուխները նետել ցեխաջրի մեջ, կտրել թաթիկները, պինցետով պադվալներից հանել, քյաբաբ առ քյաբաբ բացահայտել ինչ-որ հանցանքներ, ապա նրան աջակցող լրատվամիջոցները, պողոսները, ֆեյքերը իրենց հաստատ թույլ կտան անիծել, սպառնալ, հայհոյել մտավորականներին, որոնք ընդամենը պահանջել են, ավելի ճիշտ կոչ են արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
Մեր օրերի բոլշեւիկները, որոնք հրճվում են կալանավորումներով, ձերբակալություններով ճիշտ եւ ճիշտ նման են անցած դարի բանվորագյուղացիական շարքերին, անգրագետ շարքերին, որոնց թվում էր, որ կուլակների, քահանաների, ֆաբրիկատորների կալանավորումներից եւ գնդակահարություններից հետո իրենք լավ են ապրելու: Իհարկե՝ լավ չապրեցին եւ չէին կարող լավ ապրել:
Հիմա մեզ մի անտեսանելի ձեռք վերադարձնում է այդ կեղտոտ ժամանակները, իսկ առողջ ուժերի պարտքն է դիմադրել եւ ամեն կերպ հաղթահարել այս թունավոր մթնոլորտը: Ագրեսիվ հնազանդ այս տեսակը չի կարող որոշել մեր երկրի եւ մեր ժողովրդի ներկան ու ապագան:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ