Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների կեսից ավելիին 2019-ին մերժել են ԱՄՆ-ի վիզա տրամադրել
Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի դիմելիս առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի Միության եւ Պալաուի Հանրապետության քաղաքացիները: Այս պետությունների՝ առանց բացառության բոլոր քաղաքացիները, ովքեր դիմել էին 2019-ին ԱՄՆ-ի վիզայի համար, ստացել են մերժում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Լավ վիճակում չեն նաեւ Լիբիայի, Իրանի, Սոմալիի, Սիրիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ մի շարք այլ երկրների բնակիչները: Այս երկրների քաղաքացիների երկու երրորդից ավելին մերժում է ստացել Միացյալ Նահանգների տուրիստական վիզայի համար դիմելիս:
Ամերիկա որպես տուրիստ մեկնելու ցանկություն ունեցող Վրաստանի, Կոնգոյի, Հաիթիի, Հոնդուրասի, Նիգերիայի, Տաջիկստանի բնակիչների 60 տոկոսից ավելին մերժում են ստանում դեսպանություններում:
Փոքր-ինչ ավելի լավ վիճակում են Հայաստանի, Ուկրաինայի, Կուբայի, Իրաքի, Քենյայի, Մոլդովայի, ու Պակիստանի քաղաքացիները: Այս երկրներից ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած քաղաքացիների շուրջ կեսի դիմումները դրական պատասխան են ստանում:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած Ադրբեջանի քաղաքացիների միայն քառորդն է մերժում ստանում:
Առավել հեշտ են ԱՄՆ-ի տուրիստական վիզաներ տրվել 2019-ին Արգենտինայի, Կիպրոսի, Հոնկոնգի ու Քուվեյթի քաղաքացիներին: Այս երկրներում մերժումների թիվը չի գերազանցում 5 տոկոսը: Իսկ ահա Արեւմտյան Սահարայի քաղաքացիներից եւ ոչ մեկի դիմումը 2019-ին ԱՄՆ-ի դեսպանատներում չեն մերժել:
Միացյալ Նահանգներ մուտքի համար տուրիստական վիզա չի պահանջվում 39 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Եվրամիության մի շարք անդամների, Ավստրալիայի, Սինգապուրի, Նոր Զելանդիայի ու մի շարք այլ երկրների:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ