Արմեն Սարգսյանը երկու ճանապարհ ունի
«168 ժամ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենք, ըստ որի՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում ՍԴ դատավորները, մինչեւ իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը, կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով, իսկ այդ տարիքը լրանալուց հետո կստանան դատավորի համար օրենքով նախատեսված կենսաթոշակ:
Իրավաբանների գնահատմամբ՝ սա քողարկված, կազմակերպված հանցավոր գործունեություն է, որի վերջնանպատակը Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու միջոցով իշխանությունը զավթելն է: Օրենքի ձեւակերպումից պարզորոշ հետեւում է, որ այն «շահագրգռում» կամ «նպաստավոր պայմաններ» է ստեղծում, որպեսզի հրաժարականի միջոցով դադարեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները: Մինչդեռ դատավորի լիազորությունների դադարման՝ Սահմանադրության 164 հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը ենթադրում է դատավորի կամքի բացարձակ ազատ դրսեւորում:
Այսինքն, ինչպես դատավորի կողմից ի պաշտոնե ընդունվող ցանկացած այլ որոշում, հրաժարականը եւս չի կարող թելադրվել կամ ուղղորդվել սուբյեկտիվ արտաքին միջամտությամբ, ներառյալ՝ հարկադրանքով, սպառնալիքով, շահագրգռելով կամ որեւէ այլ կերպ դատավորին այդ որոշմանը հակելով: Մինչդեռ ընդունված օրենքը նյութական շահագրգռվածություն առաջացնելու միջոցով Սահմանադրական դատարանի դատավորին դրդում կամ տրամադրում է կայացնել իր կարգավիճակից բխող մի որոշում, որը նա չէր ընդունի, եթե այդ պայմանը չլիներ:
Ուստի, այս օրենքի հիման վրա Սահմանադրական դատարանի դատավորի կողմից հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունների դադարումը, հետեւաբար եւ` նրա փոխարեն այլ դատավոր ընտրելը տեղի կունենա Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով: Իրավունքի մասնագետների կարծիքով, այս իրավիճակում գործ ունենք դասական հանցակցության, այն է՝ երկու եւ ավելի անձանց կողմից դիտավորյալ հանցագործությանը դիտավորյալ համատեղ մասնակցության դեպքի հետ: Ընդ որում, առկա են հանցակիցների բոլոր տեսակները՝ կազմակերպիչ` ՀՀ վարչապետը՝ իր հրապարակային ելույթներով, դրդիչ՝ Արդարադատության նախարարը՝ պատգամավորների վրա գործադրած ազդեցությամբ, կատարողներ, ովքեր ի կատար են ածել վարչապետի եւ Արդարադատության նախարարի հրահանգները, եւ վերջապես, օժանդակողներ, որոնց թվում է Հայաստանի նախագահը, եթե վերջինս որոշում կայացնի ստորագրել այս օրենքը:
Փաստացի, իշխանության զավթման այս գործընթացը սահուն կերպով անցել է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների աշխատասեղաններով եւ հայտնվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեղանին: Նախագահ Սարգսյանն այժմ ունի ընտրության երկու հնարավորություն՝ չստորագրելով օրենքը` կանգնեցնի կառավարության եւ քաղաքական մեծամասնության կողմից դատական իշխանության զավթման այս փորձը, կամ` ստորագրի օրենքը՝ դառնալով հանցակից, քանի որ սա բացահայտ հանցագործություն է, որի վրա տարածվում է իշխանությունը զավթելու միջոցով իշխանությունը յուրացնելու հանցագործության բոլոր հատկանիշները (ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մաս), որը պատժվում է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ: Թե ինչ որոշում կկայացնի ՀՀ նախագահը՝ պարզ կդառնա առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ