Ինչո՞ւ հենց այսօր իր պաշտոնին հրաժեշտ տվեց Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը
Երևանի քաղաքապետարանի հայտարարած կենցաղային թափոնների կոնտեյներների (մեծ պլաստիկ աղբամանների) մրցույթի առաջին խմբաքանակի մատակարարման համար մասնակցել և հաղթող է ճանաչվել քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի՝ Արարատ Խաչիկյանի քրոջ որդուն պատկանող կազմակերպությունը։
168.am-ը գրում է.
«Ինչպես ծանոթանում ենք հրապարակված փաստաթղթերից, «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ի` ի դեմս Աշոտ Կամոյի Թիրաբյանի, հետ կնքվել է պայմանագիր շուրջ 180 միլիոն դրամ արժեքով։ Հատկանշական է, որ այդ կազմակերպությունը գրանցվել է այս տարվա փետրվար ամսին. կանոնադրական կապիտալը կազմում է ընդամենը 50.000 դրամ։
Կազմակերպության միանձնյա սեփականատեր Աշոտ Կամոյի Թիրաբյանը, ըստ 168.am-ի տեղեկությունների՝ հանդիսանում է Արարատ Խաչիկյանի հարազատ քրոջ որդին, գրանցված է Իջևան քաղաքում և ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Արարատ Խաչիկյանի կենսագրությունից ևս ծանոթանում ենք, որ վերջինս հաճախել է Իջևանի դպրոց և վերջերս է վերադարձել Ռուսաստանից՝ նշանակվելով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ։
Այն, որ այս կազմակերպությունը ստեղծվել է հապճեպ, և, թերևս, այս մրցույթին մասնակցելու համար, վկայում է նաև այն հանգամանքը, որ այս տարվա հունիսին համացանցում տեղադրվել է հայտարարություն, որ կազմակերպությունը փնտրում է լոգոտիպ մշակող մասնագետի:

Հատկանշական է, որ Խաչիկյանը հանդիսացել է այդ գնման գնահատող հանձնաժողովի նախագահը, ում քրոջ որդու նորաստեղծ կազմակերպությունը հաղթել է մրցույթում։
Ազգակցական կապը խնդիր չէր առաջացնի, եթե այդ կազմակերպությունն ունենար կենսագրություն, մշտապես զբաղվեր նման ծառայություններ մատուցելով ու այժմ նույնպես մասնակցեր ու հաղթեր այդ մրցույթում, բայց երբ այն ստեղծվում է մրցույթից կարճ ժամանակ առաջ, սա, իհարկե, խնդրահարույց հանգամանք է:
Արարատ Խաչիկյանից ճշտել իր մերձավոր ազգակցական կապը նշված կազմակերպության ղեկավարի հետ՝ չհաջողվեց: Փորձեցինք այդ մասին տեղեկատվություն ստանալ Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանից:
Վերջինս ասաց, որ գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը, սակայն կխոսի կոմունալ վարչության պետի հետ ու մեզ կտեղեկացնի, թե արդյո՞ք ճիշտ է մեր այն տեղեկությունը, որ բազմամիլիոնանոց պայմանագիրը կնքվել է կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանի քրոջ որդու հետ:
Ս․թ․ սեպտեմբերի 25-ին բացվել են աղբամանների մեկ այլ խմբաքանակի գնման մրցույթի հայտերը, և կրկին հայտատուներից մեկը եղել է «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ն։ Այս կազմակերպությունը առաջարկված գնառաջարկների մեջ չի եղել առաջինը՝ մեկ միլիոն դրամով զիջելով «Գավառտրանս» ՍՊԸ-ին, որն առաջարկել է գնվող 2000 աղբամանները մատակարարել 176 միլիոն դրամով, սակայն մրցույթը գնահատող հանձնաժողովը՝ Արարատ Խաչիկյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել նրա քրոջ որդու կազմակերպությանը՝ պատճառաբանելով «Գավառտրանս» ՍՊԸ-ի հայտի անհամապատասխանությամբ։ Վերջինս բողոքարկել է հանձնաժողովի որոշումը գնումների բողոքարկման խորհրդում, որի վերաբերյալ քննության նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։
Այսինքն՝ փաստացի ունենք մի իրավիճակ, երբ հայտ են ներկայացնում 3 կազմակերպություններ, «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ն չի ներկայացնում ավելի հարմար գնային առաջարկ, մյուս կազմակերպությունը մրցույթից դուրս է մնում, և մրցույթը գնահատող հանձնաժողովը՝ Արարատ Խաչիկյանի նախագահությամբ, որոշում է հաղթող ճանաչել նրա քրոջ որդու կազմակերպությանը:
Տեղեկացնենք, որ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հանձնաժողովի անդամները և նախագահը գրավոր հայտարարում են, որ մասնակից կազմակերպության սեփականատերերի հետ չունեն մերձավոր ազգակցություն, ինչը Արարատ Խաչիկյանի կողմից ստորագրվել է այս մրցույթի դեպքում։
Մինչ նյութը պատրաստում էինք հրապարակման, Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը, իր խոստման համաձայն՝ կապ հաստատեց մեզ հետ և ասաց, որ ի պաշտոնե առհասարակ ազգակցական կապերի վերաբերյալ տեղեկատվություն հայտնելու իրավասություն չունի և ըստ էության այդ կապը չի հաստատում, բայց նաև չի կարող հերքել:
«Բայց պետք է տեղեկացնեմ, որ Արարատ Խաչիկյանն այսօր առավոտյան վարչության պետի պաշտոնը լքելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքապետ Հայկ Մարությանին, որը ընդունվել է»,- հավելեց Հակոբ Կարապետյանը:
Հարցին, թե արդյո՞ք նրա հրաժարականը մեր հարցման հետ կապ ունի, քաղաքապետի խոսնակը հերքեց՝ ասելով, որ տեղյակ չէ, թե ինչի հետ է կապված նրա հրաժարականը:
«Ամեն դեպքում, այս պահին Արարատ Խաչիկյանն այլևս կոմունալ վարչության պետը չէ»,- եզրափակեց Հակոբ Կարապետյանը»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ