Ֆրանսիայի 110 քաղաքներում նոր բազմահազարանոց ցույցեր ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների
Երեկ Ֆրանսիայի մոտ 110 քաղաքներում հարյուր հազարավոր մարդիկ նոր բողոքի ակցիաներ են անցկացրել ընդդեմ նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարած կենսաթոշակային բարեփոխումների:
Ցույցերի կազմակերպիչներից Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան հայտարարել է, որ միայն Փարիզում բողոքի էր դուրս եկել մոտ 350 հազար մարդ, իսկ ցուցարարների թիվն ամբողջ Ֆրանսիայում մոտ 1 միլիոն 800 հազար է կազմել: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 615 հազար մարդ է դուրս եկել փողոցներ, որից 76 հազարը՝ Փարիզում:
Առաջին անգամ ակցիային մասնակցել են Ֆրանսիայի բոլոր արհմիությունները, ներառյալ՝ Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական կոնֆեդերացիան, որը նախկինում աջակցում էր կենսաթոշակային բարեփոխումների նախագծին, սակայն երբ Կառավարությունը հայտարարեց, որ միայն 64 տարեկանից հետո աշխատողները կկարողանան լիարժեք կենսաթոշակ ստանալ, կոնֆեդերացիան հայտնեց ցուցարարներին միանալու պատրաստակամության մասին:
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների ամբողջական նախագիծը: Նա հայտնեց, որ չնայած կենսաթոշակային տարիքը մնում է անփոփոխ` 62 տարեկան, եթե աշխատողը մինչև 64 տարին լրանալը թոշակի անցնի, վճարումներն ավելի քիչ կլինեն: Վարչապետը հայտարարեց բարեփոխումների իրականացման գործում իր հաստատակամության մասին:
Այսօր և վաղը Ֆիլիպը պետք է շարունակի բանակցություններն արհմիությունների հետ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ