Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում «Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են Հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր Լատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Գործողությունն ավարտված է. Ռուբիո Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան Առաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծը

Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը
Վերլուծական

Նվիրված, խլված, բռնագանձված գույքի աճուրդները չեն կայանալու

Եվ այսպես. Պարզ դարձավ, որ Ծաղկաձորի Գոլդեն-Փելես հյուրանոցի աճուրդին մասնակցելու հայտ չի եղել։ Սա պաշտոնապես ընդունեց պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։

Սա այն էր, ինչի մասին մեր կազմակերպությունը նախորդ երկու հրապարակումներում զգուշացնում էր։

Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը «նվիրաբերված» հյուրանոցը գնորդ չի գտնում և ամենայն հավանականությամբ չի գտնելու։ Սա շատ ավելի լուրջ փաստ է, քան մեկ հյուրանոցի չկայացած աճուրդը։ Սա ուղիղ կապով կասկածի տակ է դնում նվիրված, բռնագանձված և այլ ցանկացած ոչ կամավոր եղանակով գույքի և սեփականության խլման և վերաբաշխման Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը։ Մի քաղաքականություն, որը դարձել է նրա հիմնական այցեքարտերից մեկը։

Հայաստանյան իրականության մեջ շատ դժվար է գտնել «նվիրված», խլված, բռնագանձված գույքի գնորդ։ Դա մի կարճ ժամանակ հետո վենդետաների, դատական պրոցեսների անվերջանալի փուլ է լինելու։

Հնարավոր չէ վաճառել, ասենք, «Գոլդեն Փելեսը», միաժամանակ Խաչատուր Սուքիասյանին վերադարձնել «Բջնին»։ Մեր խնդիրն անձերը չեն, այլ ցույց տալ, որ իշխանությունը չի կարող միաժամանակ իրականացնել լրիվ հակառակ տրամաբանությամբ, իրարամերժ տրամաբանությամբ պրոցեսներ։ Տեսնելով «Բջնիի» հնարավոր զարգացումերը, ո՞ր խոշոր գործարարը մոտ կգա «Գոլդեն Փելեսի» աճուրդին։

Եթե հույսը օտարերկրյա ներդրողներն են, ապա այսօրվա Հայաստանի դատաիրավական «բեսպրեդելի» պայմաններում ո՞ր օտարերկրյա ներդրողը կգա Հայաստան։ Արաբները եկել էին, դրանից հուշ մնաց միայն նրանց հագուստի քննարկումը։ Ուղղորդվող դատարանները, ռուսահայ ներդրողների առաջ դրված վետոն, արաբներին ծաղրելը, իշխանության անհավասարակշիռ պահվածքը՝ դրանք անհետևանք չեն անցնում։

«Գոլդեն Փելեսի» և այլ հնարավոր աճուրդների դեպքում կա նաև մեկ այլ հնարավոր տարբերակ։ Աճուրդների չկայացման դեպքում գնի սրընթաց նվազեցում և հաջորդ աճուրդների ժամանակ յուրայինների կողմից դրա ձեռքբերում։ Սրա հավանականությունը, անկեղծ ասած մեծ չէ։ Այդպես կարող է լինել 1-2 դեպքում, բայց որպես քաղաքականություն այն չի կարող գործել։

Շատ ավելի կարևոր է հասկանալ պրոցեսն իր ողջ տրամաբանությամբ։
«Գոլդդեն Փելեսի» «նվիրատվության» արդյունքում այս պահին ունենք մեկ իրական փաստ՝ այն չի գործում, տասնյակ մարդկանց ազատել են աշխատանքից, նրանք գործազուրկ են։ Շոուի արդյունքը սա է, եթե շոուն դառնա քաղաքականություն և ստանա մեծ ծավալներ, ապա հետևանքները լիենլու են ավելի ծավալուն՝ չաշխատող Հայաստան։

Ի դեպ, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահն ասում է, թե «հնարավոր է , որ այլ ելք չգտնվի և պետությունը շահագործի հյուրանոցը»։ Ավելի վտանգավոր և ավելի չաշխատող գաղափար շատ դժվար էր գտնել։ Բառիս բուն իմաստով, սա կլինի վերադարձ հնին՝ վերադարձ խորհրդային սոցիալիստական համակարգին։ Ինչով դա վերջացավ, կարծում եմ գիտենք բոլորս։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»