Պետերբուրգի պետական համալսարանի հայ ուսանողուհին թքել է դասախոսների դեմքին
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը դիմել է իրավապահ մարմիններին՝ դժգոհելով համալսարանի ուսանողուհի Ալեքսանդրա Էլբակյանից, ով համալսարանի Էթիկայի հանձնաժողովի նիստի ընթացքում թքել է երկու դասախոսի դեմքին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը, որի ժամանակ տեղի է ունեցել միջադեպը, կայացել է դեկտեմբերի 10-ին: Էլբակյանը սովորել է բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայում: Նա բողոքել է Էթիկայի հանձնաժողովին ամռանը, երբ իր դիպլոմային աշխատանքի համար երեք է ստացել: Բողոքում ուսանողուհին պնդել է, որ գնահատականն անարդար է, և դասապրոցեսն անցել է «թունավոր մթնոլորտում»։
Նիստին վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Գենադի Բոգոմազովը մերժել է Էլբակյանի բողոքը: Աղջիկը պատմել է, որ երկու անգամ թքել է Բոգոմազովի դեմքին: Ըստ նրա, հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները կոպիտ են խոսել իր հետ: Հանձնաժողովի երկրորդ անդամը, որի վրա թքել է Էլբակյանը, նրա նախկին դասախոսն է՝ Ալեքսանդր Սիզիկովը։ Աղջկա խոսքերով, դասախոսը ոտքի է կանգնել, մոտեցել իրեն և փորձել է հարվածել, ինչից հետո նա թքել է նրա դեմքին ևս:
Ըստ Էլբակյանի՝ իրեն նպատակայինորեն են ցածր գնահատական նշանակել, որպեսզի «նվաստացնեն, բարոյապես կոտրեն, ինչպես նաև փակեն գիտությամբ զբաղվելու հետագա հնարավորությունները»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ