Արմեն Աշոտյանը նոր երգ է գրել
Շաբաթ երեկոյան ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ընկերոջ՝ պետգույքի կառավարման վարչության նախկին նախագահ Արման Սահակյանի հետ լուսանկար էր հրապարակել «Արդինի» ստուդիայից։
«Իսկ թե շաբաթ երեկոյան ինչ ենք անում ԱՐԴԻՆԻ ստուդիայում ես եւ Արման Սահակյանը, կիմանաք մինչեւ տարեվերջ»,-նկարին կից գրել էր Աշոտյանը։
Մենք պարզեցինք, որ Աշոտյանը նոր երգ է ձայնագրել «Արդինի» ստուդիայում։ Երգի պրոդյուսերն էլ Արման Սահակյանն է, ով վաղուց է զբաղվում երգահան Աշոտյանի պրոդյուսինգով։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը վաղուց է երգեր գրում ու բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է, որոնք կատարել և կատարում են հայկական շոուբիզնեսի հայտնի դեմքեր՝ Հայկոն, Անչոկը, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանը։ Թե ինչ երգի մասին է խոսքը, Աշոտյանը չցանկացավ բացել փակագծերը՝ առաջարկելով սպասել մինչև տարվա վերջ, քանզի երգի պրեմիերան տեղի կունենա Նոր տարվա շեմին։ Առայժմ հայտնի չէ նաև, թե ով է կատարելու երգը։
Հարցին՝ կարո՞ղ է վարչապետի «հանձնարարած» ամանորյա նոր հիթային երգն է գրել, Արմեն Աշոտյանն ասաց․ «Քանի որ Նիկոլ Փաշինյանի երաժշտական ճաշակն էլ է ինձ համար խիստ կասկածելի, դրա համար կգերադասեմ նման տեսակի հայտարարություններին ընդհանրապես չանդրադառնամ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ կամ խնդրանքով երգ գրելուն, եթե իր հրաժեշտի երգն ուզենա, որ ես գրեմ, կգրեմ»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ