Մխիթար Պապոյանի բացարկը ամենահեշտ տարբերակն էր իր համար․ Լեւոն Քոչարյան
Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այն դատավորն է, որը չէր կարող ակնհայտ ապօրինի որոշում կայացնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Վերաքննիչ դատարանում լրագրողներին ասաց Լեւոն Քոչարյանը։
Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, թե պաշտպանական կողմն ինչ միջնորդություն էր ներկայացնելու դատարանին, որ նիստն առաջարկեց անցկացվել դռնփակ, Լեւոն Քոչարյանը պատասխանեց, որ իր համար դա նույնպես անակնկալ էր։
Հարցին՝ արդյոք Վերաքննիչ դատարանի դատավորի անաչառությանը վստահո՞ւմ է, Քոչարյանն ասաց, որ դատավորի անաչառության աստիճանի մասին տեղեկացել է մամուլից․
«Կարծում եմ, որ ինքը ինչ-որ պարզաբանում պետք է տա, հետո նոր պարզ կլինի։ Ինձ մոտ, իհարկե, որոշակի մտահոգություն կա։ Սակայն մտահոգությունը այդքան դրա մասով չէ, այլ գլոբալ է, սկսած դատարանների վրա ճնշումից»։
Ճշտող հարցին՝ դատավոր Մխիթար Պապոյանի բացարկը արդյո՞ք իր մտահոգությունների տիրույթում է, Քոչարյանն ասաց․ «Ասում են, որ Մխիթար Պապոյանը որպես դատավոր՝ լավ վարկանիշ ու համբավ ունի։ Երեւի թե այն դատավորն է, որ չէր կարող ակնհայտ ապօրինի որոշում կայացնել։ Երեւի իր համար ամենից հարմար տարբերակն էր, հեշտ տարբերակ ընտրեց։ 7-րդ դեպքն է, որ ինքնին բացառիկ է, ինչքան գիտեմ նման բան չի եղել մեր դատական պրակտիկայում, որ մի գործով այսքան դատավոր ինքնաբացարկ հայնտի»։
Լեւոն Քոչարյանի համոզմամբ՝ դատարանների վրա ճնշումը պայմանավորված չէ միայն զանգերով․ «Չեմ կարծում, որ ճնշումն այն ձեւով է, որ որեւէ դատավորին կոնկրետ ինչ-որ զանգեր են անում, ուղղակի ինչ այս գործը սկսվել է, իշխանություններն իրենց հստակ դիրքորոշումը ցույց են տվել, թե ինչ են ակնկալում։ Նույնիսկ մի քանի օր առաջ, ԲԴԽ նախագահն ինքն ասաց, որ իշխանությունների համար ցանկալի են Արմեն Դանիելյանի եւ Աննա Դանիբեկյանի նման դատավորները։ Այսինքն՝ իշխանությունը իր ցանկությունները հստակ թելադրել է։ Ունեն Դավիթ Գրիգորյանի օրինակը, թե եթե չի լինում իրենց ցանկությունը, ապա ինչ է լինում այդպիսի դատավորների հետ․ ավելի մեծ ճնշում քան դա, երբեւէ չկա»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ