Ձնամաքրման տեխնիկան մինչեւ վերջ համալրված չէ, ուստի կարող է անհրաժեշտ լինի ներգրավվել այլ ընկերությունների. Մարության
«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են. արդեն պահեստավորվել է 2000 տոննա աղ եւ 3000 տոննա ավազ:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան պատրաստ է. բազմագործառութային բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանի:
«Այս պահին ունենք 21 միավոր տեխնիկա, որոնք սարքավորված են ձմեռային տարեշրջանի համար եւ սպասում ենք եւս 8-ին, որոնցից 3-ն արդեն ժամանել են Հայաստան, իսկ եւս 5-ը նախատեսում ենք այս տարվա ընթացքում»,-նշում է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
ՀՈԱԿ-ի աշխատակիցները պատրաստ սպասում են առաջին ձյանը:
«Բոլոր վարորդներն ունեն իրենց հրահանգները եւ ձյան գալու դեպքում դուրս են գալիս: Պատասխանատուներ կան, որոնք կոնկրետ մեքենաների ուղղություններով են զբաղվում: Ամբողջ գիշեր պտտվում են տեղամասերում, եւ եթե է ձյուն էլ չկա, բայց մերկասառույց լինի, այդ պարագայում եւս դուրս են գալիս մեքենաները, եւ աղ ենք ցանում»,-ասում է Արմեն Գրիգորյան:
Մատակարարի կայանում գտնվող երեք բազմագործառութային մեքենաները եւս շուտով կտեղափոխվեն համայնքային հիմնարկի հավաքակայան: Ձմռանը նախապատրաստվելու ընթացքին օրերս ծանոթացավ նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Պարզ է, որ մեր հիմնարկը նոր է ստեղծված եւ տեխնիկան մինչեւ վերջ համալրված չէ, ուստի կարող է անհրաժեշտություն լինի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել նաեւ այլ ընկերությունների»,-ընդգծել էր քաղաքապետը:
Տեխնիկայի հավաքակայանի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաեւ Հայաստանում եւ արտերկրում աշխատող ընկերություններն ու գործարար անհատները: Քաղաքը նվեր է ստանում ոչ միայն ձնամաքրող, այլ նաեւ աղբատար մեքենաներ:
«Մենք այստեղ ապրում, աշխատում ենք, բայց մեզ զգում ենք Երեւանի լիարժեք բնակիչ: Երբ իմացանք, որ քաղաքապետարանն աղբահանության համար հատուկ տեխնիկայի կարիք ունի, նախաձեռնություն հանդես բերեցինք եւ որոշեցինք աջակցել: Թեեւ աջակցությունը մեծ չէ, սակայն ուրախ ենք, որ այն օգտակար կլինի քաղաքին»,- ընդգծում է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական Ջոու Հոնյոն:
«Մենք բոլորս խոսում ենք, որ սիրում ենք մեր քաղաքը, երկիրը: Ինձ թվում է՝ խոսելուց բացի ամեն մեկս պետք է իր լուման ունենա, որ կարողանանք կերտել լավ քաղաք: Մեր որոշման հիմքում ի սկզբանե եղել է հենց այդ գաղափարը»,- նշում է «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ գլխավոր մենեջեր Գեւորգ Գեւորգյանը:
«Մեր կազմակերպությունը գործունեություն է ծավալում Երեւանում, եւ ստանում ենք բավական շահույթ: Որոշեցինք, որ այդ շահույթից ինչ-որ բանով պետք է օգնենք նաեւ քաղաքին: Կոչ կանենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում Երեւանում եւ, եթե ի վիճակի են, կարող են օգնել, իրենց լուման ներդնեն քաղաքի բարօրության համար»,-ասում է«Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Հայկ Իսրայելյանը:
«Հեղափոխության շնորհիվ մեզ նման ոչ մեծ հնարավորություն ունեցող մարդիկ կարողացան համախմբվել, ստեղծել ընկերություն ու նաեւ այդպիսի քայլով հանդես գալ: Ամռանը հիշում եք՝ ինչ իրավիճակ էր քաղաքում: Ընկերության չորս հիմնադիրներով որոշեցինք քաղաքի համար անել մի բան, որը կլինի նաեւ օրինակ: Դա ի սրտե եղել է մեր ցանկությունը»,-ասում է «Ն եւ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ համահիմնադիր Արմեն Ասատրյանը:
«Հասկանալով, թե ինչ խնդիրներ կան քաղաքի մաքրության ապահովման ոլորտում ես եմ առաջարկել, որ եթե ինչ-որ ձեւով կարող ենք օգտակար լինել, ապա ասեն մեզ: Որեւէ բան ստանալու ակնկալիք չունեինք: Ես արել եմ դա զուտ մարդասիրական նպատակներով՝ իմ քաղաքի ու երկրի համար: Կարծում եմ՝ բոլորն էլ պետք է նման քայլի գնան»,- նշում է «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ հիմնադիր Էդվարդ Աբրահամյանը:
Երեւանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված գործելաոճ է:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր նվիրատվություն են անում կամ բարեգործություն են անում Երեւանի համար: Սա շատ կարեւոր գործընթաց է, որովհետեւ թեեւ Երեւանն, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք շատ ավելի շատ են քան բավարարում է բյուջեն: Եվ ուստի մեզ պետք է մեր հայրենիքում ու սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը»,-ասել էր քաղաքապետը:
Քաղաքը գործարարներից ընդունում է եւ ընդունելու է օժանդակություն՝ համայնքի խնդիրները լուծելու համար՝ լինի աղբատար, թե այլ տեխնիկա, բնակտարածքների, հանրային գոտիների բարեկարգում, այլ գույք կամ ծառայություն: Նպատակը մեկն է՝ համատեղ ուժերով օր առաջ բարելավել քաղաքային միջավայրը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ