Դուք ասում էիք` հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը. Թ. Վարդանյանը` քաղաքապետին
Ամբիոնից ելույթ ունենալու պատճառն այն է, որ ձեր ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնեմ դիմացիս նստած: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր` դեկտեմբերի 16-ին, ավագանու արտահերթ նիստին այսպես պատճառաբանեց ամբիոնից իր ելույթ ունենալու պատճառը եւ նշեց, որ ինքը եւս հարցի շուրջ չի խոսելու:
«Պարոն քաղաքապետ առաջին եւ հիմնական պատճառը ամբիոնից ելույթ ունենալու նա է, որ ձեր ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնեմ դիմացիս նստած, որովհետեւ չեմ կարող կողքերս նայելով խոսեմ»,-ասաց նա:
Ավագանու անդամն ասաց, որ քաղաքապետը «կիքս» է արել` անջատելով իր բարձրախոսը:
«Ուզում եմ հստակ ֆիքսենք` իմ խոսքի երկրորդ նախադասությունից ընդհատվեց եւ նույնիսկ չլսվեց` ես հարցի հետ խոսելու եմ, թե` ոչ, որովհետեւի քաղաքապետը դեռ նախկին աշխատանքի տակ, արդեն հասկանալի է, որ դուբլ մեկ, դուբլ երկու, դուբլ երեք չի լինելու եւ ինքը կոնկրետ կիքս է տվել եւ արդեն որերրորդ անգամ անջատելով ընդդիմադիր ավագանու բարձրախոսը փորձում է լղոզի իր տված կիքսը»,- ասաց Վարդանյանը` ինչին ի պատասխան քաղաքապետը ծիծաղով արձագանքեց` «ո՞ր կիքսը»:
Թեհմինա Վարդանյանը հեգնելով ասաց, որ քաղաքապետի «ցինիկ ծիծաղն» իրեն չի ընդհատի եի ասաց, որ քաղաքապետն է իրեն կոմֆորտ զգացել նախորդ իշխանություների օրոք:
«Ուզում եմ հիշեցնեմ, որ դուք էիք այն հարցազրույց տվող դերասանը, ով ասում էր, որ ես հպարտ եմ, որ իմ որդին ծնվելա Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Պարոն քաղաքապետ դուք էիք «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր սեփականատիրոջ հետ այն Օպերայի «Ջազվեում», որը քանդել տվեցիք գրեթե օրը մեջ, Ջերմուկի շշի շուրջ բանակցություններ վարում: ՀՀԿ-ի կոմֆորտից մի խոսեք: Պարոն քաղաքապետ այդ դուք էիք, որ Գագիկ Խաչատրյանի որդիներին, Whatsapp-ով, մինչեւ այսօր, այդ ձայնագրություններն էլ ես ունեմ, մի արեք էնպես, որ ես դա հրապարակեմ, ձեր աչքերը ոնց որ լցվում ա, չգիտեմ` ծիծաղից ա, թե լացներդ ա գալիս ձեր կարգավիճակի վրա»,-ասաց նա:
Հայկ Մարությանը ժպիտով պատասխանեց, որ բավականին զվարճալի էր եւ խնդրում է` հրապարակել բոլոր բացահայտումները, անհամբեր սպասում է:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ