Պենտագոնում մեկնաբանել են ամերիկյան ռազմաբազաների հնարավոր փակման մասին Էրդողանի խոսքերը
ԱՄՆ-ն օգտագործում է Թուրքիայի ռազմաբազաները, այդ թվում` «Ինջիրլիք» ավիաբազան, Անկարայի թույլտվությամբ: Պենտագոնում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ իրենք հնարավոր է փակեն «Ինջիրլիք» և «Քուրեջիք» ամերիկյան ռազմաբազաները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը թուրքական բազայում, այդ թվում՝ «Ինջիրլիք» բազայում, թուրքական կառավարության թույլտվությամբ է: Մենք մեր ուժերի ներկայությանը Թուրքիայում նայում ենք որպես բազմամյա համագործակցության պարտավորություն և մեր դաշնակցի պաշտպանություն ՆԱՏՕ-ի և ռազմավարական համագործակցության շրջանակում»,- տեղեկացրել է Պենտագոնի ներկայացուցիչը գործակալությանը:
Ինչպես նշել են ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունից, Թուրքիան «իր ներդրումն ունի Աֆղանստանում, Կոսովոյում, Իրաքում անցկացվող ՆԱՏՕ-ի առաքելություններում» և կարևոր դեր ունի ԱՄՆ-ի ազգային պաշտպանության ռազմավարական նպատակներում:
«Պենտագոնը ձգտում է պահպանել այդ հարաբերությունները՝ միևնույն ժամանակ կոչ անելով Թուրքիային ավելի կառուցողական քաղաքականություն վարել C-400-ների հարցում և այլ վիճելի հարցերի շրջանակում»,- հավելել է գործակալության զրուցակիցը:
Թուրքիայում արդեն առաջին անգամ չէ, որ խոսակցություններ են շրջանառվում «Ինջիրլիք» ավիաբազան ամերիկացիների համար փակելու մասին: Սովորաբար այսպիսի խոսակցություններ Անկարայի կողմից բացվում են Վաշինգտոնից եկող սպառնալիքներից հետո, սակայն մինչ այժմ կոնկրետ քայլեր բազաների փակման ուղղությամբ չեն կատարվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և C-400-ների գնման պատճառով ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների, չի բացառվում, որ Թուրքիան կփակի իր տարածքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաները:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ