Ֆրանսիական պրոֆմիությունները տարակարծիք են Ծննդյան տոներին գործադուլների հարցում
Կենսաթոշակների բարեփոխման պատճառով Ֆրանսիայի իշխանությունների եւ պրոֆմիությունների միջեւ դիմակայությունում «Ծննդյան տոներին դադարի» հարցը պրոֆմիությունների ղեկավարներն բաժանել է: Այս պահին նվազագույնը 2 պրոֆմիություն կասկածի է ենթարկում տոնական օրերին գործադուլների անցկացումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք միայն դեկտեմբերի 17-ին ենք ցույցի կոչ անում: Չշարունակել 18-ին, 19-ին եւ այլն: Ես չեմ ցանկանում, որ Ծննդյան տոներին տրանսպորտն արգելափակվի,- կիրակի հայտարարել էր Աշխատանքի ֆրանսիական դեմոկրատական կոնֆեդերացիայի» գլխավոր քարտուղար Լորան Բերժեն: - Սխալ կլինի, եթե մարդիկ չկարողանան այդ օրն անցկացնել մտերիմների հետ: Անհրաժեշտ է փակուղուց դուրս գալ»:
Ավելի զուսպ դիրքորոշում ունի «Բանվորական ուժի» գլխավոր քարտուղար Իվ Վեկրիեն, որը RTL ռադիոյի եթերում հայտարարել է, որ ակցիաները շարունակելու մասին որոշում կընդունի միայն մասշտաբային ակցիայից հետո, որը նախատեսված է դեկտեմբերի 17-ին: «Տեսնենք, կառավարությունը մեզ կլսի՞, թե՞ ոչ»,- հավելել է նա: Համանման դիրքորոշում ունի նաեւ UNSA պրոֆմիությունը:
«Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի» նախագահ Ֆիլիպ Մարտինեզը կիրակի BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ տոներից առաջ գործադուլից հրաժարվելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կառավարությունը «հրաժարվի իր նախագծից եւ լրջորեն քննարկի համակարգի բարելավման հնարավորությունները»: «Իսկ եթե ոչ, ապա գործադուլավորներն են որոշելու, թե ինչ են անելու հինգշաբթի կամ ուրբաթ»,- ասել է նա:
Նույնպես կիրակի հրապարակված Le Mond-ի հարցազրույցում CGT-ում երկաթուղայինների բջջի ներկայացուցիչ Լորան Բրյունը կտրուկ հայտարարել է, որ «դադար չի լինի» ՝ առանց կառավարության կողմից առաջընթացի: Մինչեւ Ամանոր գործադուլը շարունակելուն են տրամադրված նաեւ երկաթուղայինների մեկ ուրիշ խոշոր միավորման՝ SUD-Rail-ի անդամների մեծամասնությունը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ